Անթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառով ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ին Արարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Քաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Շատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմանները 

Մեր պարագայում «մայդանները» ոչ մի լավ տեղ չեն տանի. Հրանտ Մարգարյան

Արտաքին Քաղաքական

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարծում է, որ Հայրենիք-Սփյուռք համաժողովները տարեցտարի էլ ավելի կարևոր են դառնում' թե՛ քաղաքական, թե՛ ազգային առումներով: Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի ընթացքում ելույթ ունենալով՝ Հրանտ Մարգարյանը նշեց, որ համաժողովներն աստիճանաբար վերածվում են խնդիրներն ու անելիքները միասնաբար քննարկելու ու լուծումներ գտնելու իրական ելակետի: «Այս համաժողովներում հնարավոր է հասնել համընդհանուր եզրակացությունների, թե ինչ է պետք անել և ինչ պետք չէ անել: Ընդգծել այն կարևորը, որով կառաջնորդվեն թե իշխանությունները, թե ընդդիմությունը, թե Հայաստանում, թե Սփյուռքում, թե Արցախում և Ջավախքում աշխատող հասարակական-քաղաքական գործիչներն ու կառույցները: Մենք բոլորս էլ գիտենք, թե որն է մեր ընդհանրական նպատակը՝ ապահովել մեր ժողովրդի անվտանգ ներկան ու ապագան և հիմքեր ստեղծել համընդհանուր կայուն զարգացման համար: Մեր նպատակն իրականացնելու ճանապարհ, անտարակույս, կա, սակայն այդ ճանապարհին կան կարմիր գծեր, որոնք հատելու իրավունք մենք չունենք, այլապես կդանդաղեցնենք մեր ընթացքը և կարող ենք մնալ կես ճանապարհին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մարգարյանը:

Մարգարյանը նշեց, որ չի կարելի կատարել քայլեր կամ աջակցել քայլերի, որոնք մեր սերունդների իրավունքների տիրույթում են: «Մեր սերնդի մեծագույն ձեռքբերումն Արցախով միավորված 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանն է: Այն այլևս միայն մեր սերնդինը չէ, այն նաև հաջորդ սերունդների իրավունքն է: Այս 42 հազար քառակուսի կիլոմետրից չի կարելի զիջել և ոչ մի բան: Չի կարելի որևէ կերպ գնալ Հայոց մեծ երազի արժեզրկման: Անկախ նրանից, թե երբ կլինի մեր օրվա օրակարգում հայրենիքի բռնագրավված մասի ազատագրումը, չի կարելի ուղղակի և անուղղակի զիջ ել մեր, մեզ հաջորդող սերունդների իրավունքը: Թող այն ոմանց համար նույնիսկ երազանք համարվի, սակայն չի կարելի հրաժարվել ազգային երազանքից: Ազգային երազանքը մեր կենսունակության մղիչ ուժն է: Եվ հենց այս համատեքստում չի կարելի գնալ հայ ժողովրդի անանց իրավունքների հաշվին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու փորձերի»,- ասաց Մարգարյանը:

Նա ընդգծեց, որ որքան ուզում է մեծ լինի անհամաձայնությունն իշխանությունների վարած քաղաքականության հետ, որքան ուզում է մեծ լինի անվստահության չափաբաժինը, որքան ուզում է գլուխ բարձրացրած լինի հիասթափությունը, որքան ուզում է կորած լինի հավատը, միևնույն է, չի կարելի խռովել հայրենիքից: «Չի կարելի մեր ներքին հարցերին մասնակից դարձնել օտարներին, համակերպվել օտար ուժերի կողմից ներհայկական միասնականության բանաձևի փոփոխմանն ու քայքայմանն ուղղված ցանկացած դրսևորման: Մենք պետք է գիտակցենք, որ մեր ներքին հարցերը միայն պատրվակ են օտարների համար իրենց սեփական շահը ի հաշիվ մեր իրավունքների և ինքնիշխանության լուծելու: Երբ խնդրո առարկա է դառնում երկրի անվտանգությունը, չի կարելի միակամ ու միասնական չլինել: Լավագույն օրինակն ունեցանք վերջերս, երբ թշնամին ձեռնարկեց իր հերթական, այս անգամ շատ ավելի մասշտաբային ոտնձգությունը մեր սահմանների նկատմամբ: Մենք ոչ միայն վերստին համոզվեցինք հայկական բանակի բարձր պատրաստվածության և արիության մեջ, այլև ականատես եղանք ողջ ժողովրդի ինքնակամ զորակցությանը և քաղաքական ուժերի միասնականությանը»,- նկատեց նա:

Միևնույն ժամանակ, Մարգարյանն ընդգծեց, որ բոլորը հավասար չափով պատասխանատու են երկրի անվտանգության համար, անկախ այն բանից թե ներքաղաքական դաշտում ինչ դիրք են զբաղեցում: Նրա խոսքով՝ ուր կա անօրինականություն ու կամայականություն, ընդվզումն անխուսափելի է: Միասնականությունն ու կայունությունը հնարավոր են դառնում, երբ կա արդարություն: Այլապես ժողովուրդն անկախ իրենից վարակվում է դրսի անպատեհ օրինակներով: «Մինչդեռ, համոզված եղեք, մեր պարագայում «մայդանները» ոչ մի լավ տեղ չեն կարող տանել: Խնայենք մեր երկիրը նոր «մարտի 1-երից»: «Չի կարելիների» այս շարանը կարևոր է մասնավորապես, երբ դիմագրավում ենք ներկա լարված ու վտանգավոր տարածաշրջանային քաղաքական կացությունը: Ամենամեծ վտանգը երկրի Արևելյան ու Արևմտյան սահմանում դարանակալած հակառակորդին դեմ-հանդիման մենակ մնալն է: Մեր ուժի հիմնական ապավենը մենք ենք ու մեր միասնականությունը: Սա կարող է իրականություն դառնալ, եթե մենք նույն նպատակն ենք հետապնդում և նույն խաղի կանոններով առաջնորդվում»,- եզրափակեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմաններըՅակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր«Թրամփի նեղուց»․ ԱՄՆ նախագահը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն անվանակոչվել է իր անունով Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկելՀայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում Իրանը կարող է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր տարածք․ Փեզեշքիան«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Թրամփը կողմ է ՌԴ-ի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև զենքի վերաբերյալ բանակցությունների գաղափարինԿրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
Ամենադիտված