ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ) Կիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Բեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) 

Երդվյալ Ազատամարտիկների Միությունը չի պատկանում որևէ քաղաքական ուժի. Ռուբեն Գևորգյան

ԱՐԽԻՎ

Ստորև ներկայացնում ենք Երդվյալ Ազատամարտիկների Միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն
Գևորգյանի ելույթը՝ Երդվյալ Ազատամարտիկների Միության համագումարի ժամանակ.

«Այսօր մենք՝ առաջին գծում կռված ազատամարտիկներս, հավաքվել և միավորվել ենք ժամանակի թելադրանքով: Ժամանակի պահանջն ինքը թելադրեց Երդվյալ ազատամարտիկների միության ստեղծման կարիքը: Դա իրական կարիք էր և անփոխարինելի անհրաժեշտություն: Այսինքն կրկին մի համախմբում, ինչը որ պատերազմի ժամանակ պահանջվեց:

Այսօրվա մեր միավորվելը մեծ լրջություն է իր մեջ պարունակում, քանի որ ոչ միայն հայրենասիրական դաշտի նկարագիրը, այլ նաև երկրի ներքաղաքական և տնտեսական վիճակն ունի շատ ու շատ հարցերի պատասխաններ: Ամենաթռուցիկ հայացքից էլ երևում է երկրի տնտեսաքաղաքական դաշտում նոր մոտեցումների անհրաժեշտությունը:

Զինադադարից սկսած մինչ այսօր անհաջողությունները կայանում է նրանում, որ չկարողացանք ազգային գաղափարախոսությունը երկրում դարձնել կենտրոնաձիգ ուժ, տնտեսական քաղաքական միտք:

Վերջին տարիներում երկրում տարվող տնտեսական քաղաքականությունը ոչնչացրել է հասարակ մարդու հավատը ժողովրդի ու պետության հանդեպ, իսկ քանի-քանի զոհեր ենք տվել այս հավատի համար: Այդ հավատով էր, որ կամավորականը հաղթահարում էր ինքն իրեն և հետո հաղթում թշնամուն: Հավատ, որը բոլորիս միավորող ու երկրի տեր դարձնողն էր լինելու:

Այսօրվա պայքարը բոլորիս համար առավել ծանր է լինելու քան թշնամու դեմ հաղթանակած կռիվը, որովհետև այսօրվա թշնամին իշխանությունների ծնած հիվանդ հասարակությունն է, որի մեջ մոլեգնում է ժողովրդի ոտնահարված արժանապատվությունը, երկրում տիրող սոցիալական ծանր վիճակը և նրանց մեջ արդեն իսկ բուն դրած ապագայի հանդեպ կորցրած հավատի սարսափը:

Փաստը մնում է փաստ, որ մինչ այսօր իշխանությունների որդեգրած քաղաքականությունը սպանել է մեր ժողովրդի բարոյահոգեբանական գոյությունը, չգիտակցելով, որ պատերազմող երկիր ենք, իսկ պատերազմները դրանք ժողովրդի հոգեկան բարձր կարողությամբ է պայմանավորված: Այն ինչ նրանց կողմից որդեգրած քաղաքականությունը պետք է լիներ այնպիսին, որ ամենքիս մեջ նստած զինվորի գաղափարը մեր ազգի համար խաղաղ ու գեղեցիկ կյանքի բարձրագույն դրսևորում լիներ:

Հակառակ այդ ամենի պատերազմում անմիջական մասնակցություն ունեցած մեր ազատամարտիկների ընտանիքները այսօր գտնվում են սոցիալական ծանր կացության մեջ, այն ինչ նրանք այսօր իրենց իսկ հաղթանակած երկրում պետք է ապրեին հպարտ ու արժանավայել:
Ցավալին այն է, երբ դեռ դաշտերը կարմիր են մեր եղբայրների արյունով, երբ դեռ նրանց դին հող չի դարձել, իսկ մեր վրայից դեռ վառոդի հոտն է գալիս երկրում արդեն իսկ ոտնահարված է ազատամարտիկի արժանապատվությունը, խեղաթյուրված է պատերազմում նրանց կերտած պատմությունն ու կենսագրությունը, և հակառակի պես հերոսացվում են նրանք, ովքեր բացարձակ կապ չեն ունեցել պատերազմի հետ:

Այսօր հայրենասեր լինելու համար պետք է արտոնագիր ունենաս, չունես ուրեմն պիտի մեկուսացվես: Դրա վառ օրինակն է 1-ին գծում կռված մեր եղբայրների՝ Շանթ Հարությունյանի և Վալոդիա Ավետիսյանի ազատազրկման փաստը, որոնց ազատազրկումը ոչ այլ ինչ է, քան պատճառ ու հետևանք երկրում տիրող սոցիալական անարդարության, արժանապատվության ոտնահարման, արտագաղթի և արժեհամակարգի փլուզման:

Այսօր հայ մարդը կանգնած է նոր վճիռների ու ճանապարհների առաջ, բարոյական շատ չափանիշներ խզվել են, ինչն էլ արտագաղթի բուն պատճառ դարձավ երկրում: Ի վերջո երկրի համար ամենամեծ արժեքը հայ մարդն է, և արտագաղթի նման շարունակական պրոցեսի դեպքում կորցրած կլինենք հայրենիքը:

Երկիրը պետք է ղեկավարվի օրենքների այնպիսի համակարգով, որով հնարավոր կլինի հասնել հայ ազգի գենոֆոնդի պահպանմանն ու հզորացմանը:

Հետևաբար իշխանական բուրգում տեղ պետք է գրավեն վտանգի, հերոսականի, ճակատագրի մարդը, որոնք լավ գիտեն մեր ժողովրդի ցավն ու վիշտը և արյամբ ձեռք բերված մեր անկախ պետականության արժեքը, քանի որ միայն նմանները կարող են ազատագրականի ճիգն ու զոհողությունները իրենց մեջ բարձր պահելով առավել պատասխանատու, պահանջկոտ ու աններող լինեն նրանց նկատմամբ, ոքվեր խաթարում են երկրի տնտեսության զարգացումն ու պետության անվտանգությունը:

Այսօր երբ երկիրը ցավ է քաշում իրենից արցունքներով հեռացող ժողովրդից, իսկ սահմանի վրա պարտության ցավից ամեն օրվա ոռնոցի հետ զուգահեռ, մեր երկրում տիրող արտագաղթի պրոցեսից հրճվում է թշնամին փոխանակ մտածենք, թե ինչպես վերացնենք սեփական ժողովրդի թիկունքին անընդմեջ հարվածող արտագաղթի ճանապարհը ցույց տվող մահակը և նրանց մեջ արթնացնենք վաղուց ի վեր այդ հարվածների պատճառով կորսված հայրենասիրության գաղափարները, այսօր ժողովրդի վզին են ուզում փաթաթել սահմանադրությունների փոփոխությունների գաղափարը: Բայց մի թե այսօր դրա պահն է և մենք էլ պիտի հավատանք քաղաքական կեղտով հագեցած այդ կեղծ խաղին:

Տղերք՝

-Մենք ազնիվ ենք եղել հայրենի հողի համար մղված պայքարում և այդ պայքարի արյամբ սնված հայրենի հողը պետք չէ թողնել, որ դառնա ուրիշների համար քաղաքական կեղծ խաղերի ու նպատակների անկյուն:

Պատերազմի տարիներին մեր ժողովուրդը ապրում էր հայրենասիրության իր բուռն զգացումներով, այս հարաբերական խաղաղության մեջ կամաց-կամաց ոչնչանում են:

Եվ եթե պատերազմում զոհվածի ծնողը սգո սեղանակիցներին իր ցավատանջ ձայնով կարող էր դիմել, որ «Ժողովուրդ տղես նորեն է ծնվել, էս անգամ երկար կապրի՝ քեֆ արեք հո մեռլատուն չեք եկել» այսօր այդ ծնողները որոնց մեջ ցավի փոխարեն միշտ խոսել է մեր ազգի ոգին, վաղուց ի վեր արդեն արտագաղթի ենթարկված մեր հայրենակիցների հետ իրենց ընտանիքներով օտար երկրներում են: Այն, ինչ նրանց զավակների ու թոռների մեջ միշտ էլ խոսելու էր վրեժի սուրբ պահանջը ընդդեմ թշնամու:

Ի վերջո հայրենի հողը արյուն է, հողի տերը արյան տերերն են, իսկ հայ ժողովուրդը ինքնին իր մեջ նմանատիպ արժեքը պահպանող մեծագույն արժեքն է, ցավ է պետք ապրել հայրենիքից հեռացող ամեն մի հայի համար: Հայրենիքը մեր տեսակի համար, ոչ միայն երկիր է, այլև արյուն, որը ապրում է մեր երկրի արժեքներով և նրա հավերժության հավատով:

Երկրի շունչն է արյունը և նրա կենդանությունը, եթե պետությունը չգնահատի այդ ամենաթանկարժեքը, ապա նա վերջնականապես դուրս կգա իր զորության ուղղուց, իսկ չգնահատման ամենափայլուն ու վառ օրինակը սա է, որ հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած՝ պատերազմում առաջին գծում կռված տղաները իրենց համագումարը անցկացնում են այստեղ և ոչ պետության պատկանող որևէ դահլիճում, քանի որ մեր առջև փակվեցին պետական բոլոր դռները:

Բայց մեզ իհարկե ձեռք մեկնող եղավ, և մեկնեց այն մարդը, ով բոլորին էր ձեռք մեկնում:

Տղերք, մենք ոգի ենք, մենք ոչ մեկից չունենք նեղանալու, հողը ազգինն է և ոչ իշխանությանը: Այն ծանր խաչը, որ 90-ականներից սկսած սպարապետի հետ էինք տանում չենք թողնելու կես ճամփին անտեր՝ մինչև վերջ ենք տանելու, լինելու ենք մեր զինվորի կողքին և համագործակցելու ենք Զինված ուժերի հրամանատարական կազմի հետ:

Ինչևէ, այսօր բազում խնդիրներից առավել երկրում ունենք երկու կարևորագույն խնդիրներ՝ ազգի ոտնահարված արժանապատվության և Արցախի ժողովրդի ինքնաորոշման դժվարին ու կարևորագույն խնդիրները և մենք երկրի ճակատագրին վերաբերվող ամեն մի գործընթացին պետք է մոտենանք այն դաշտից, որտեղ միշտ ցավ է եղել հայրենի երկրի և ժողովրդի կորուստն ու ճակատագիրը: Բայց փաստը մնում է փաստ, որ քաղաքական սուր և կարևորագույն պայքարների ժամանակաընթացքում աշխարհաքաղաքական դաշտում թույլ տրված սխալների շնորհիվ երկիրը հետ է ընկել միջազգային արժեքներ դառնալու փորձից:

Ամեն պարագայում էլ արյամբ ընդգծված սահման ունեցող հայրենի երկիրն ու ժողովուրդն ունենալով երկրում մարտունակ բանակ՝ մեր երդվյալների հաղթական ոգով և մեր կամավորական մյուս եղբայրներով կապավինենք մեր սեփական ուժերին, չհաշտվելով Արցախի հիմնահարցի լուծման այն տարբերակին, որը կբերի սեփական հողի կորստին:

Արցախը ոչ միայն ազատագրված հողատարածք է մեր համար, այլ հզոր ոգիների հանգրվան, որն ամբողջ աշխարհին է ցուցանում հայ տեսակի անկոտրուն ոգու պայքարը դեպի հավիտենականություն:

Ժամանակն է ժողովրդով ճշտենք իրականությունը և երկրում տարվող ոչ հայրենանպատակ քաղաքականությունը:

Ճիշտ է Երդվյալ Ազատամարտիկների Միությունը ապաքաղաքականացված կառույց է և չի պատկանում որևէ քաղաքական ուժի, բայց լինելով երկրի ճակատագրականներով համալրված կառույց չի կարող իր կողմնորոշիչ և ուղղորդված դերը չունենալ երկրի ճակատագրին վերաբերող ամն մի հարցում:

Երդվյալ Ազատամարտիկների միությունը կանգնելու է այն քաղաքական ուժի կողքին, ովքեր իրենց քաղաքական ծրագրերը իրականացնելու համար ունեն հուսալի հզոր քաղաքական թիմ, հանդես կգան իրենց հստակ կազմով, նոր ուժով և ծրագրով և որով էլ հնարավոր կդառձնեն պաշտպանված, բարեկեցիք և բարգավաճ երկրի կառուցումը:

Այլ կերպ երկրում տարվող այսօրվա քաղաքականության մեջ ձախողվում է մեր ժողովուրդը, որտեղ չկա հստակ ծրագիր և նպատակ, իսկ եթե կա էլ՝ ապա այն ազգային չէ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերը
Ամենադիտված