Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հունաստանի դեսպանին
Արտաքին Քաղաքական
Անթիլիասի Մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հունաստանի դեսպան Քաթրին Պուրային:
Դեսպանը Անթիլիաս է այցելել Վեհափառ Հայրապետի՝ Հունաստան կատարելիք պաշտոնական այցելության նախօրյակին խորհրդակցելու համար որոշ հարցերի և Նորին Սրբության ունենալիք հանդիպումների շուրջ։
Ընդառաջելով դեսպանի խնդրանքին՝ Վեհափառ Հայրապետը զեկուցել է Վաշինգտոնում տեղի ունեցած, Միջին Արևելքի քրիստոնյաներին նվիրված միջազգային համագումարի մասին։ Ինչպես նաև նա իր տեսակետն է արտահայտել Միջին Արևելքում տիրող իրավիճակի վրաբերյալ:
Արամ Ա Կաթողիկոսն իր գնահատականն է հայտնել Հունաստանի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)