«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ) Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը» Փաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկում Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթ 

«Հայաստանը 2015թ. կդառնա ցեղասպանությունների դեմ պայքարի միջազգային հարթակ». Վիգեն Սարգսյան

Հասարակություն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ 2015թ.-ն, մեզ համար չպետք է դառնա սգո և ողբի տարի: Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողության ժամանակ իր ելույթում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Մենք դա թույլ չենք տա առաջին հերթին հենց այն պատճառով, որ դա է եղել մեզ կոտորողների երազն ու ցանկությունը՝ մեզ վերածել վտարանդի, քոչվոր, լափող, ողբացող մարդկային զանգվածի՝ զրկե լով մեզ ժողովուրդ կոչվելու շնորհից և հայրենի տուն ունենալու հնարավորությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը ընդգծեց, որ նրանք չաչաչար սխալվել են իրենց հաշվարկներում, քանի որ աշխարհով մեկ սփռված հայությունը քոչվոր չդարձավ, մուրացկան չդարձավ, չբարոյազրկվեց, այլ համախմբվեց, ինչպես կարող է համախմբվել իմաստուն ժողովուրդը: «Ի՞նչ իմանային Էնվերն ու Թալեաթը, որ հայկական այգին ավերելով, աշխարհով մեկ են ցրում մի այնպիսի սերունդ, որից պիտի ծնվեին համաշխարհային մեծություններ, մարդիկ, ովքեր ակամայից պիտի դառնային հայոց դեսպաններ` դեսպաններ, որ պետություն չունեցող մի ժողովուրդ էին ներկայացնում, որ աշխարհին ասելու և տալու բան ունեին: Ի՞նչ իմանային նրանք, որ հայության իրենց կտրած ծառը վերաբողբոջելու է՝ ծաղկելով Արամ Խաչատրյաններով, Շառլ Ազնավուրներով, Հովհաննես Բաղրամյաններով, Վիլյամ Սարոյաններով: Եթե իմանային, հաստատ երկու անգամ կմտածեին դա անելուց առաջ»,- շեշտեց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով` համազգային ողբերգությունը չի կոտրել հայությանը, այլ կոփել և ուժեղացրել է: «Այն համախմբեց և մեզ բազմազան դարձրեց, այն ամրապնդեց հայկական ընտանիքը, ամրացրեց հայկական աշխարհի ներքին կապերը: Մենք սովորեցինք լինել մեկս մյուսին սատարող: Հայաստանի առաջին Հանրապետությունը, հայրենադարձության երեք խոշոր ալիքներ ընդունած Խորհրդային Հայաստանը և մեր ժողովրդի դարերի երազանք՝ վաղը 23 տարեկան դարձող Հայաստանի անկախ հանրապետությունը դարձան հայապահպանության հզոր կենտրոններ, դարձան հայրենիք, որի շուրջ ամուր կանգնեց և հայացքը դեպի ապ ագա հառեց տարագիր հայ ժողովուրդը: Դա արհավիրքը վերապրած ու արյան ծովի միջից ապագային մարտահրավեր նետող հինավուրց ժողովրդի ապրելու հաստատուն մտադրության մասին վկայող հայացք էր»,- ասաց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչման ավանդական ծեսերին զուգընթաց հայ ժողովուրդը մեծարելու է նաև մեր ժողովրդին բարձրացնողներին և ճանաչելի դարձնողներին, տոնելու է անցնող հարյուրամյակի ձեռքբերումներն ու հաջողությունները:

Որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, հայերն ունեն առաքելություն: Վիգեն Սարգսյանը նշեց, որ հայ ժողովրդին՝ իբրև առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին պետության զավակների, լավ է հայտնի խաչ կրելու և խաչ բարձրանալու կորուստը: «Մեր տառապանքն ու ողբերգությունը ևս մեր պատմության անբաժանելի մասն են՝ մեզ տրված խաչը: Խաչ կրելը պատահական մեկի գործ չէ. այն տրված է ընտրյալներին: Դա հասկանում են նաև մեզ բնաջնջելու երազանք փայփայողները: Հենց դա է պատճառը, որ փրփուրը բերաններին պատմություններ են մոգոնում չեղած ցեղասպա նությունների և ռազմական հանցագործությունների մասին, որոնք իբր եղել են Արցախյան պատերազմի տարիներին: Դրա նպատակը մեկն է՝ փորձել սահմանափակել Ցեղասպանության մասին խոսելու մեր հնարավորությունները: Ակնհայտ է՝ իզուր են անում: Կարճատև ինքնախաբեությունից այն կողմ արդյունքի չեն հասնելու: Ունենալով պետություն և ներկայացված լինելով միջազգային կառույցներում՝ այսօր մենք հպարտությամբ ենք կրում ցեղասպանությունների դեմ պայքարելու մեր խաչը»,- նկատեց Վիգեն Սարգսյանը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը ցեղասպանություն հանցագործության դեմ միջազգային պայքարի առաջամարտիկներից է այլևս: Նա նկատեց, որ մեր պարտքն է անընդհատ հիշեցնել մարդկությանը, որ ճանաչումը, կանխարգելումը, դատապարտումը և պատիժն այդ պայքարի կարևորագույն ու անքակտելի գործոններն են: Նա ընդգծեց, որ հաջորդ տարի Հայաստանը դառնալու է ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարի միջազգային գլխավոր հարթակը: Հայաստանը հյուրընկալելու է կարևորագույն միջազգային միջոցառումներ, որոնք դառնալու են այդ պայքարի առանցքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ ԼավրովԱմենօրյա սուրճը. երբ սովորությունը կարող է վնասել առողջությանըՄերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրումԵՏՀ-ն և ԱՊՀ-ն խորացնում են համագործակցությունը՝ հաստատելով 2026–2030 թվականների համատեղ գործողությունների ծրագիրըHere we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասինՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումըԹրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցություններըՂազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրելԳերմանիան վերահաստատել է աջակցությունը ՈւկրաինայինՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանության ծախսերի ավելացման հարցըՍերբիայի նախագահը հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասինԹեհրանը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումըԲրազիլիան գրեթե եռապատկել է սոյայի արտահանումը ՌուսաստանԵվրամիությունը քննարկում է միգրացիոն քաղաքականության նոր միջոցառումներՖԻՖԱ-ն 1 մլն դոլարի օգնություն կտրամադրի Վենեսուելայի երկրաշարժից տուժածներինԹող հաղթի ուժեղագույնը. Արայիկ Հարությունյանը նկար է հրապարակել Իսպանիա - Բելգիա խաղիցՓարիզում կկայանա Ուկրաինային աջակցող երկրների հանդիպումՍկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայիններըՕրինականության և կարգապահության ամրապնդում․ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են արդյունքները«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասինԱյսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը«Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է». Ժաննա ԱնդրեասյանՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության հարցերըԵՊՀ-ից հեռացումների նոր ալիք. համալսարանը չի երկարացրել պայմանագրերը ևս երկու դասախոսների հետՆիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ)Գրոսի. ԱԷՄԳ-ը կառաջարկի քայլեր Զապորոժյեի ԱԷԿ-ում անվտանգության իրավիճակը կարգավորելու համարՄատենադարանից Համաշխարհային ժառանգության կոմիտե․ ՀՀ-ն խորացնում է գործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետԳրոսսին ատոմակայանների վրա հարձակումները անվանել է բացարձակապես անընդունելիԿայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունըԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիԱրզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռըՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ)Արգենտինան ֆավորիտ է, սակայն Շվեյցարիան պատրաստ է մարտահրավեր նետել․ BBC SportՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը»Իրանը Իսրայելին կոչ է արել չմիանալ ԱՄՆ-ի հարվածներինՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՄԷԳ-ը կանխատեսում է Ռուսաստանում նավթի արդյունահանման հետագա անկումՓաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկումԱրման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալըՈստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթՔաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջևՍուրբ Ղազարում սկսվել է Մխիթարյան միաբանության ձեռագրերի մշտադիտարկման առաքելությունըՀանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ ԾառուկյանիԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբNASA-ն հայտնել է Roman տիեզերական աստղադիտարանի մեկնարկի ժամկետը120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերըՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետ
Ամենադիտված