Այս պահին գիպսով և հենակներով եմ. Մխիթարյան
Սպորտ
Ինչպես տեղեկացրել ենք Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության «Մայնց»-«Բորուսիա» հանդիպմանը վնասվածք է ստացել:
Նախնական տվյալներով ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 4 շաբաթ:
ՀՖՖ պաշտոնական կայքը հեռախոսազրույց ընթացքում Հենրիխ Մխիթարյանն ասաց. «Խաղային այդ իրավիճակում ոտքիս ստացած հարվածից շատ ուժեղ ցավ զգացի: Խաղից հետո անմիջապես դիմեցի բժիշկներին: Երեկ և այսօր արված հետազոտությունները ցույց տվեցին, որ ոտնաթաթիս հատվածում ոսկրային խնդիր կա: Այս պահին ոտքս գիպսի մեջ է, քայլում եմ հենակներով: Առաջիկա հետազոտությունները ցույց կտան, թե որքան կտևի ապաքինումը: Նախնական ստուգումների արդյունքում, այո, ասել են 4 շաբաթ»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը