«Եթե Թուրքիան կանգնած չէ Դեր Զորի եկեղեցու պայթեցման թիկունքին, պետք է դատապարտի ահաբեկչությունը». Վիգեն Սարգսյան
Հասարակություն
Հայոց ցեղասպանությունը լիարժեքորեն դատապարտված, ճանաչված և պատժված չէ, այն շարունակվում է: Դրա մասին է վկայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11.30-ին, Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող՝ Դեր Ձորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը: Այս մասին նշում է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ: «Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը պատմության հարց չէ, այլ՝ քաղաքականության: Եթե քաղաքականությունը չի հենվում սկզբունքների վրա, այն միշտ տանուլ է տալու այժմեական շահերին: Սկզբունքներն ու բարոյականությունը վեր են ամեն ինչից: Եթե Թուրքիան կանգնած չէ հայերի համար այս բացառիկ նշանակություն ունեցող եկեղեցու պայթեցման ահաբեկչության թիկունքին, այն անմիջապես պետք է հանդես գա դատապարտող հայտարարությամբ»,- գրել է Սարգսյանը :
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացումն ու Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1991-ին' Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ, իսկ 2002 թվականի ապրիլի 24-ին այն հռչակվել է համազգային ուխտատեղի Արամ Ա կաթողիկոսի կողմից:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել