Ընդդիմության հայտարարությունները Լեռնիկ Ալեքսանյանի համար լոկ լոզունգներ են
Քաղաքական
ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ընդդիմությունից թեժ աշուն չի ակնկալում: Նա խորհրդարանական ոչ իշխանական ուժերի գործողություններն ու հայտարարությունները լոզունգներ է համարում: «Ընդդիմությունն ամեն տարի էլ խոստանում է թեժ աշուն, բայց, իմ կարծիքով, դրանք լոկ լոզունգներ են, քաղաքական տեխնոլոգիաներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' սեպտեմբերի 23-ին հրավիրված ասուլիսում ասաց պատգամավորը: Նա որևէ լուրջ ակնկալիք չունի խորհրդարանական եռյակի հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքից (ՀՅԴ-ն չի մասնակցի այդ հանրահավաքին, քանի որ Քառյակում առկա են տարակարծություններ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ-հեղ.):
Ալեքսանյանի կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը վաղուց է հասունացել։ «Մեր երկիրը կարիք ունի համակարգային և քաղաքական փոփոխությունների: Տարածքային կառավարման մարմինները՝ մարզպետարանները, գյուղապետարանները, արդյունավետ չեն գործում,քանի որ մեր համակարգում դեռևս առկա են խորհրդային համակարգի վերապրուկները»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը