«Ժողովուրդ». Խաչի «քավորը» լինելու է Արմեն Երիցյանը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն այս կիրակի Ապարանում մեծ միջոցառում է կազմակերպելու: Այնտեղ գտնվող Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա կրկին խաչ է ավելացվելու:
Մեր տեղեկությունների համաձայն' այս անգամ խաչի «քավորը» լինելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այս օրերին հրավիրատոմսեր են բաժանվում քաղաքական տարբեր գործիչների, նախարարների, գործարարների, որպեսզի ներկայանալի դեմքերով իրականացվի արարողությունը:
թերթը հիշեցնում է, որ անցյալ տարի խաչի «քավորը» ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, մարտունեցի Հակոբ Հակոբյանն էր:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը