«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ) Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը» Փաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկում Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթ 

Անահիտ Բախշյանը՝ ՀՀ վարչապետին. Էսպես ո՞նց կարելի է շարունակել, չի՛ կարելի, լսե՛ք վերջապես

Քաղաքական

ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ, երբ քաղաքաշինության գործող նախարարը զեկուցում էր որոշ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները հետաձգելու մասին, Վերահսկիչ պալատի նախագահ պարոն Զաքարյանը շատ իրավացիորեն ներկայացրեց այն փաստը, որ 2005 թվականից մինչ օրս պետական բյուջեով շարունակաբար հիմնանորոգվում են նույն դպրոցները, որ այդ գործընթացի արդյունավետությունը շատ կասկածելի է, որովհետև հիմնանորոգումը տևում է 7-8 տարի և այդ ընթացքում շենքը կրկին դառնում է վթարային:

Այս փաստի մասին արձանագրված է ՎՊ-ի 2013թ. հաշվետվության մեջ: ՎՊ նախագահը շարունակեց, որ հիմնանորոգվող դպրոցները նույնիսկ սեյսմակայունության փորձաքննության չեն ենթարկվել: Վարչապետը խիստ զարմացավ, թե ինչպե՞ս կարող է դպրոց հիմնանորոգվել՝ առանց շենքի սեյսմակայունությունը փորձաքննելու: Գուցե Վարչապետն էլի ինչ-որ փաստերի վրա զարմացավ, սակայն հեռուստառեպորտաժներում դա չերևաց: Ասելիքս այն է, որ 2008-ից սկսած ԱԺ-ի ամբիոնից այս ոլորտի վերաբերյալ բազմաթիվ փաստեր եմ ներկայացրել, դրանք հնչեցրել եմ Ազգային ժողովի ամբիոնից որպես հայտարարություն, որպես կառավարությանն ուղղված գրավոր և
բանավոր հարցեր և որոնք լսել է Ազգային ժողովի նախագահ պարոն Աբրահամյանն ու ոչ մի անգամ չի ասել. «ա՛յ կառավարություն, էս Բախշյանն ի՞նչ է ասում, այդպե՞ս է, թե՞ սուտ է խոսում»: Փաստ է, որ ականջի ծայրով է լսել, որովհետև ընդդիմությունն էր դա ասում, իսկ եթե ժամանակին ամբողջ ականջով լսեր ու հետևողականորեն քննարկում պահանջեր, ապա այսօր որպես ՀՀ վարչապետ, զարմանալու ավելի քիչ առիթներ կունենար և ոլորտն ավելի արդյունավետ կաշխատեր: Իսկ ոլորտի վերաբերյալ այնքան խայտառակ թվեր,
փաստեր ու փաստաթղթեր ունեմ հավաքած, որոնք այսօր էլ արդիական են և եթե պարոն Աբրահամյանը շահագրգռված է, պատրաստ եմ տրամադրել թե՛ վարչապետի վերահսկողության բաժնի պաշտոնյաներին, թե՛ դատախազությանը: Դրանք կօգնեն ոլորտում տիրող կոռուպցիոն երևույթները բացահայտել և գուցե օգնեն արագացնել կրթական օբյեկտների հիմնանորոգումները, որոնց վրա հսկայական անարդյունավետ գումարներ են ծախսվում ինչպես պետական բյուջեից, այնպես էլ վարկային միջոցներից:
Միայն մեկ օրինակ, դեռևս 2012թ. գործող քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի ստորագրությամբ (ԲՀԿ-ից կոալիցիոն գործընկեր) 16.02.12թ.-ին ինձ է տրամադրվել 2005-2012 թվականների ՀՀ պետական բյուջեներով ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ իրականացվող շարունակական կրթական օբյեկտների ցանկ, որտեղ ներառված 97 ուսումնական հաստատություններում շարոնակական հիմնանորոգումները սկսել են 2006-ին և արունակվելու են մինչև 2015թ. այն դեպքում, երբ նույն գործող նախարար պարոն Վարդանյանը 04.02.2009թ. նամակով ինձ հայտնել էր, որ. «ՀՀ քաղաքաշինության նախարարությունը նախատեսում է 2010 թվականի ցանկում ընդգրկել միայն նախկինում չվերանորոգված դպրոցները»: Նման շատ հակասական պաշտոնական նամակներ ունեմ ձեռքիս տակ, որոնք փաստում են, որ կառավարության աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում: 

Էսպես ո՞նց կարելի է շարունակել, չի՛ կարելի, լսե՛ք վերջապես:

Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերբիայի նախագահը հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասինԹեհրանը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումըԲրազիլիան գրեթե եռապատկել է սոյայի արտահանումը ՌուսաստանԵվրամիությունը քննարկում է միգրացիոն քաղաքականության նոր միջոցառումներՖԻՖԱ-ն 1 մլն դոլարի օգնություն կտրամադրի Վենեսուելայի երկրաշարժից տուժածներինԹող հաղթի ուժեղագույնը. Արայիկ Հարությունյանը նկար է հրապարակել Իսպանիա - Բելգիա խաղիցՓարիզում կկայանա Ուկրաինային աջակցող երկրների հանդիպումՍկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայիններըՕրինականության և կարգապահության ամրապնդում․ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են արդյունքները«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասինԱյսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը«Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է». Ժաննա ԱնդրեասյանՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության հարցերըԵՊՀ-ից հեռացումների նոր ալիք. համալսարանը չի երկարացրել պայմանագրերը ևս երկու դասախոսների հետՆիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ)Գրոսի. ԱԷՄԳ-ը կառաջարկի քայլեր Զապորոժյեի ԱԷԿ-ում անվտանգության իրավիճակը կարգավորելու համարՄատենադարանից Համաշխարհային ժառանգության կոմիտե․ ՀՀ-ն խորացնում է գործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետԳրոսսին ատոմակայանների վրա հարձակումները անվանել է բացարձակապես անընդունելիԿայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունըԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիԱրզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռըՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ)Արգենտինան ֆավորիտ է, սակայն Շվեյցարիան պատրաստ է մարտահրավեր նետել․ BBC SportՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը»Իրանը Իսրայելին կոչ է արել չմիանալ ԱՄՆ-ի հարվածներինՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՄԷԳ-ը կանխատեսում է Ռուսաստանում նավթի արդյունահանման հետագա անկումՓաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկումԱրման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալըՈստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթՔաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջևՍուրբ Ղազարում սկսվել է Մխիթարյան միաբանության ձեռագրերի մշտադիտարկման առաքելությունըՀանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ ԾառուկյանիԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբNASA-ն հայտնել է Roman տիեզերական աստղադիտարանի մեկնարկի ժամկետը120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերըՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետՓարիզում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության ընդլայնումըՌուսական «Դրոնլոկը» FPV դրոնները կհայտնաբերի մինչև 2 կմ հեռավորությունիցՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցելՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԿեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռինՊԵԿ նախագահը շրջայց է կատարել ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստներումՏավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքՊուշկինի փողոցում հրդեհ է բռնկվելԱնապատ հիշեցնող տեսարաններ Ֆրանսիայում․ Լուարը ցամաքում է Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին.«Ապտակ» գործողություն
Ամենադիտված