Երջանիկ եմ. Ֆերնանդո Տորեսը՝ «Միլանում» հեղինակած իր առաջին գոլի մասին (տեսանյութ)
Սպորտ
«Միլանի» հարձակվող Ֆերնանդոն Տորեսն Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Էմպոլիի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ: Սա Տորեսի առաջին գոլն է «Միլանի» կազմում:
«Երջանիկ եմ «Միլանում» առաջին գոլս խփելու համար, սակայն հաղթանակն ավելի կարևոր կլիներ: Կփորձեմ յուրաքանչյուր խաղում առաջընթաց ապրել: Միշտ էլ հեշտ է խաղալ հիանալի խաղընկերների հետ»,- Տորեսի խոսքը մեջբերում է իտալական մամուլը:
Իտալիայում իր առաջին գոլը հեղինակելու համար Տորեսից պահանջվեց խաղային 57 րոպե:
Նշենք, որ թիմերի միջև հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը