Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

«Կոմիտասյան օրեր» փառատոնը կարժևորի անվանի արվեստագետի թողած ժառանգությունը

Գիտություն և Մշակույթ

Կոմիտասի 145-րդ հոբելյանը կնշանավորվի մի շարք իրադարձությունների անցկացմամբ: Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Հայաստանում կանցկացվի «Կոմիտասյան օրեր» փառատոնը: Փառատոնի շրջանակում կներկայացվի Կոմիտասի ժառանգությունը իր բոլոր շերտերով: Կկազմակերպվեն երգչախմբային, վոկալ և դաշնամուրային երաժշտության 5 համերգներ: Իրադարձության կազմակերպիչներն են Կամերային երաժշտության ազգային և Հայ հոգևոր երաժշտո ւթյան կենտրոնները:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «Կոմիտասյան օրեր» փառատոնին նվիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ դժվար է գերագնահատել Կոմիտասի դերը երաժշտության զարգացման գործում:

«Մշակույթի նախարարության այս տարվա ամենակարևոր իրադարձությունը «Կոմիտաս-145» հոբելյանն է: Կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ: Մասնավորապես՝ կներկայացվի Կոմիտասի մասին պատմող ֆիլմ, կկազմակերպվեն գիտաժողով, մի շարք համերգներ: Իրադարձությունները կամփոփվեն տարեվերջին՝ մեծ համերգով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արթուր Պողոսյանը:

Փառատոնի կազմակերպիչ, Կամերային երաժշտության ազգային և հայ հոգևոր երաժշտության կենտրոնների գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը, խոսելով «Կոմիտասյան օրեր» փառատոնի մասին, նշեց, որ փառատոնի անցկացման համար ընտրվել է վարդապետի ծննդյան օրը՝ հին և նոր տոմարներով:

Կոմիտասյան օրերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Մտավորականները և երաժշտասեր հասարակությունը հարգանքի տուրք կմատուցեն մեծ կոմպոզիտորի շիրմին: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ հոկտեմբերի 2-ին, 4-ին, 7-ին և 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվեն մի շարք համերգներ:

Փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախմբերը և «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ Ռոբերտ Մլքեյանի, Սոնա Հովհաննիսյանի, Հարություն Թոփիկյանի և Մհեր Նավոյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ հանդես կգան դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը, Կարինե Օհանյանը, Անդրեյ Կուրբետը, մեներգիչներ Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Լուիզա Երեմյանը (սոպրանո), Անահիտ Պապայանը (սոպրանո), նվագակցող՝ Արմեն Աղաջանյան (դաշնամուր):

«Փառատոնն իր առջև նպատակ է դրել ներկայացնել Կոմիտասին այնպիսին, ինչպիսին որ կա: Այս օրերին հնչելու են միայն կոմիտասյան բնագրեր: Փառատոնի ընթացքում հանդես կգան տարբեր կոլեկտիվներ»,- նշեց Մհեր Նավոյանը:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյաննն էլ ցավով նշեց, որ այն գոհարը , որ Կոմիտասն է ստեղծել , հաճախ աղավաղվում է: «Մենք ամեն տարի պետք է նշենք Կոմիտասի ծննդյան օրը»,-համոզված է նա:

Նկատի ունենալով Կոմիտասի ժառանգության հսկայական ազդեցությունը հայ երաժշտարվեստի զարգացման ասպարեզում՝ 2014 թ. ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ծրագրերում Կոմիտասի ծննդյան 145-ամյա հոբելյանի նշումը և կոմիտասյան ժառանգության հանրահռչակումը ՀՀ կառավարության 2014 թ. հունվարի 9-ի N 10-Ն որոշման համաձայն ընդունել է որպես գերակա ուղղություն: Այդ կապակցությամբ նախարարությունը իրականացրել և իրականացնում է բազմաբնույթ հոբելյանական միջոցառումներ, որոնց նախապատրաստական աշխատանքներն սկսվել են դեռ 2012 թվականից, երբ ՀՀ նախագահի նÕ �խաձեռնությամբ և «Փյունիկ» հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմք դրվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կառուցմանը:

Ընթացիկ տարում տպագրվել է Գևորգ Գյոդակյանի «Կոմիտաս» գիտական ուսումնասիրությունը՝ անգլերեն թարգմանությամբ, ընթացքում է Արթուր Շահնազարյանի' Կոմիտասին նվիրված գիտահանրամատչելի վեպի ստեղծումը: Մինչև տարեվերջ «Սոնի» ձայնագրման ստուդիայում կտպագրվի նաև «Կոմիտաս» անթոլոգիան, որը պարունակում է Կոմիտասի ողջ ստեղծագործական ժառանգությունը՝ Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում պահպանված և ժամանակակից կոլեկտիվների ձայնագրություններով, մուլտիմեդիա սկավառակով (առաջաբանը՝ Գ. Գյոդակյանի):

2014 թվականին Կամիտասի հոբելյանը նշանավորվել է նաև երաժշտական նախագծերով: Մարտի 25-ից մայիսի 3-ը անցկացվել է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 7-րդ հանրապետական մրցույթը, որին մասնակցել են շուրջ 80 մանկապատանեկան երգչախմբեր՝ Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից (66-ը՝ ՀՀ մարզերից և Արցախից): Մրցույթի շրջանակում 300 օրինակ տպաքանակով հրատարակվել և փառատոնի ընթացքում մասնակից խմբերին, այնուհետև Երևանի, մարզերի և Արցախի երաժշտական, արվեստի և հանրակրթական դպրոցներին է հանձնվելԿոմիտասի «Մանկական խմբերգեր» ժողովածուն:

Ապրիլի 10-22-ը Գյումրիում կայացել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը, որին մասնակցել են շուրջ 3027 երաժիշտներ, 743-ը՝ 35 երկրներից: Համաձայն փառատոնի կանոնակարգի՝ մասնակիցները 14 անվանակարգերում հանդես են եկել Կոմիտասի ստեղծագործությունների կատարումներով:

Հանրապետության հեղինակավոր երաժշտական խմբեր և երաժիշտ-կատարողներ տարբեր ժանրերում, կոմիտասյան ծրագրով հանդես են եկել ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում: Համերգային ծրագրերը կշարունակվեն մինչև տարեվերջ:

Նախատեսվում է ամբողջ տարվա ընթացքում անցկացնել Կոմիտասի հոբելյանին նվիրված միջոցառումներ: Սեպտեմբերի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Հայկ» կինոստուդիայի նկարահանած «Կոմիտասյան համանվագ անլռելի» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Դեկտեմբերին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Էդ. Հովհաննիսյանի «Անտունի» բալետի համերգային կատարումը:

Հոբելյանական տարին կամփոփվի դեկտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Երգչախմբային արվեստի միջազգային օրվա կապակցությամբ կայանալիք համերգով: 2015 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կանցկացվի Կոմիտասին նվիրված միջազգային գիտաժողով, կստեղծվի «Վարդապետի լռությունը» խաղարկային ֆիլմը, որն արծարծում է նաև Հայոց ցեղասպանության հարցը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված