Օձ է նկատվել
Հայաստան
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10.54-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 8 հասցեում՝ մանկապարտեզի դահլիճում, օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են «սահնօձ» տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11.26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 50 շենքի բակում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են «շահմար» տեսակի օձ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից