«Հրապարակ». «Աֆրիկյանների շենքի տեղում կառուցվելու է հյուրանոց»
Հայկական Մամուլ
Այն բանից հետո, երբ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տունն ապամոնտաժվեց, խոսակցություններ են շրջանառվում, թե հյուրանոց է կառուցվելու քանդված շենքի տեղում, որը պատկանում է «Միլեյիում քոնսթրաքշն» ՍՊԸ-ին: Գրում է «Հրապարակ»-ը:
Թերթի հետ զրույցում այդ փաստը մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կամո Այվազյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց, նշելով, որ ինքն էլ է լսել նման խոսղակցություններ և տեսել նաև որոշ փաստաթղթեր, բայց հստակ ոչինչ չի կարող ասել՝ հորդորելով մեզ քաղաքապետարանից ստանալ վերջնական պատասխանը:
Թերթը զրուցել է նաև քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, ով նշեց, որ հաստատված նախագիծ, որպես այդպիսին, չկա.«Ընթանում են քննարկումներ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու տրամաբանության մեջ, բայց այս պահին կոնկրետ հաստատված նախագիծ չկա»:
Թե քննարկումները երբ կավարտվեն և ինչ կորոշվի, դեռ պարզ չէ:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել