Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին մարզիկն է, ով Թվիթերում ունի 30 մլն բաժանորդ
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն մարզիկների շրջանում Թվիթերում բաժանորդների թվով ռեկորդ է սահմանել: Այս մասին տեղեկացնում է The Sport Review-ն:
29-ամյա ֆուտբոլիստի էջին բաժանորդագրվել է 30 միլիոն բաժանորդ: Այս ցուցանիշով Ռոնալդուն աշխարհում 13-րդ տեղում է՝ զիջելով Բարաք Օբամային, Քեթի Փերիին, Ջասթին Բիբերին և այլոց:
Մարզիկների շրջանում պորտուգալացին առաջինն է:
Տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») - 30 մլն
2. Կակա («Սան Պաուլու») - 20,9
3. Լեբրոն Ջեյմս («Կլիվլենդ», բասկետբոլ) - 14,9
4. Նեյմար («Բարսելոնա») - 14,5
5. Ռոնալդինյո («Կերետարո») - 10,8
6. Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ») - 9,97
7. Անդրես Ինյեստա («Բարսելոնա») - 9,61
8. Ժերար Պիկե («Բարսելոնա») - 9,47
9. Խաբի Ալոնսո («Բավարիա») - 8,19
10. Կևին Դյուրանտ («Օկլահամա Սիթի», բասկետբոլ) - 8,17


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ