Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ) Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը» Փաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկում Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթ Հանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբ 

Գործադիրը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությունը

Այլ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Բացելով նիստը, վարչապետն անդրադարձել է այս օրերին փոքր և միջին ձեռնարկատերերին հուզող հարցերին: Պարզաբանմամբ հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամփոփելով թեման, Հովիկ Աբրահամյանն անհիմն է համարել փոքր և միջին ձեռնարկատերերի անհանգստությունը, քանի որ կառավարությունը մտադրություն չի ունեցել ճնշելու փոքր և միջին բիզնեսը, այլ հակառակը, այս փաթեթով խնդիր է դրել կայացնել և զարգացնել այն:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծին, որի համաձայն, համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,201.3 մլրդ դրամ, ծախսերի գծով 1,337.9 մլրդ դրամ, պակասուրդը՝ 116.6 մլրդ դրամ: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Օրենսդրական նախաձեռնության նպատակը սահմանամերձ համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացումն է: Այժմ այդ համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներն այլ համայնքներում համանման գործունեություն իրականացնող սուբյեկտների համեմատությամբ գործում են հարկման հավա սար պայմաններում: Որոշմամբ այդ սուբյեկտներն ազատվում են իրենց գործունեության մասով առաջացող հարկերից: Մյուս օրենքների փոփոխությամբ առաջարկվում է միասնականացնել հարկային մարմնի կողմից հաշվարկվող տույժերի չափերը, անցում կատարել հարկային հաշիվների և այլ փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգին և այլն: «Իրոք, մենք լավ գործ ենք անում, - հարցի վերաբերյալ նշել է վարչապետը: - Ես համոզված եմ, որ օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի մեր սահմանամերձ համայնքների բնակչությանն աշխատանքով ապահովելուն: Եթե այնտեղ նոր բիզնես-ծրագրեր իրականացվեն, ապա կբացվեն նոր աշխատատեղեր: Պետք է խնդրենք Ազգային ժողովին, որ այս փաթեթն արագ ընդունվի»: Ամփոփելով հարցի քննարկումը, Հովիկ Աբրահամյանը հավելել է. «Իհարկե, սա շատ լավ փաթեթ է: Մենք այն քննարկել ենք ԱԺ հանրապետական խմբակցության հետ և առաջարկել ենք, որ մյուս խմբակցություններն էլ մասնակցեն: Ազգային ժողովի նախագահն ասաց, որ ցանկություն չի եղել: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ համայնքների մասով օրենքի նախագիծ էր ներկայացրել, Տարածքային կառավարման նախարարության հետ քննարկվում է: Ես առաջարկում եմ, որ ֆինանսների նա խարարությունը նույնպես քննարկի, և եթե կան ողջամիտ առաջարկներ և կհամադրվեն մեր նախագծի հետ, ընդունենք»:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում 2014թ. սեպտեմբերի 4-ին տեղացած կարկուտի հետևանքով տուժած 819 անհատական տների և 13 բազմաբնակարան շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով գործադիրը Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրել է մոտ 69 մլն դրամ:

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությունը, որի համաձայն դեպարտամենտը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է Քննչական կոմիտեին ՀՀ օրենքով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը: Գործադիրը սահմանել է Քննչական կոմիտեի ծառայողների պարտադիր պետական ապահովության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգն ու պայմանները, Քննչական կոմիտեի ծառաÕ �ողի՝ լրացուցիչ արձակուրդից օգտվելու իրավունքը: Ընդունված որոշումները կնպաստեն կառույցի ծառայողների սոցիալական երաշխիքների ամրապնդմանը:

ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ ՊՆ, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների և քրեակատարողական ու փրկարար ծառայությունների ծառայողների համար 2014թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքով նախատեսված դրամական օգնության տեսակների կարգը, չափերը և պայմանները:

Նիստում հավանություն է տրվել երեխաների սնուցման բարելավման հայեցակարգին, դրա 2015-2020թթ. գործողությունների ծրագրին, որոնց ընդունումը և դրան հաջորդող գործողությունների իրագործումը կնպաստեն վաղ հասակի երեխաների սնուցման վիճակի բարելավմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու մանկական մահացության նվազեցմանը:

Կառավարության հավանությունն են ստացել «Սարանիստ» ՍՊԸ կողմից իրականացվող գործարար ծրագիրը, որի իրականացմամբ լրացուցիչ կստեղծվի առնվազն 100 աշխատատեղ, ՀՀ տեղական համակարգի օպտիմալացման հայեցակարգը և գործողությունների համառոտ ծրագիրը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխման հայեցակարգը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Գործադիրը հաստատել է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2015թ. միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցÕ ¨:

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման պետական ծրագիրը, 2014-2020թթ. միջոցառումները: Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ և կենսագործմամբ կմեծանա բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը, համակարգում կապահովվի կենսաբանական և լանդշաֆտային ներկայացվածությունը, կստեղծվի ազգային էկոլոգիական ցանց: Քանի որ «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մասին» 2014թ. հունիսի 21-ի ՀՀ օրենքով սահմանվել են կառավարության մի շարք որոշումներով կարգավորվող խնդիրները, գործադիրն ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած իր չորս որոշումը:

Իր ընդունած վեց որոշմամբ կառավարությունը թույլատրել է լուծարված մի շարք օբյեկտների գույքը մասնավորեցնել դասական աճուրդով:

Կառավարության որոշմամբ' Գյումրի քաղաքի Մ. Մկրտչյան փողոցում գտնվող հողամասը նվիրաբերվել է «Օյունջյան» բարեգործական հիմնադրամին՝ «Վարդուհի» արվեստի դպրոց ստեղծելու և տարածքում գործունեություն ծավալելու պայմանով: Ըստ հաստատված ներդրումային ծրագրի, արվեստի դպրոցի կառուցման համար ծախսվելու է ավելի քան 370 մլն դրամ:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սոցիալական ոլորտի վեց, առողջապահության ոլորտի մեկ, գիտության ոլորտի մեկ, ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտի մեկ ծրագրի, Սևանա լճի, Գյումրի քաղաքի վերականգնման 2015թ. ծրագրերի նախագծերին և դրանք «ՀՀ 2015թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում կներկայացնի ՀՀ Ազգային ժողով:
Նիստում հավանություն է տրվել «Ֆինանսական համահարթեցման մասին», «Լիցենզավորման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների, ևս երկու օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացություններին:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որով կհստակեցվի կառուցվածքային այն ստորաբաժանումը, որն իրավասու է քննել օրենսգրքի 195.1-196-րդ և 201-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումները:

Նիստում հավանություն է ստացել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով ներկայումս առկա բացերը, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ՝ միաժամանակ պահպանելով ընդհանուր արտադատական կարգը:

Գործադիրը քննարկել է «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» օրենքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Առաջարկվում է փոխհատուցում տրամադրել բռնությամբ կատարած հանցագործության զոհերին՝ եթե հանցագործություն կատարած անձը չի բացահայտվում կամ նա անհասանելի է ՀՀ իրավապահ մարմինների համար, կամ մահացել է, կամ անվճարունակ է: Կառավարության եզրակացության համաձայն քրեական դատավարության գործող օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է պատճառած վնասի փոխհատուցում, ուստի նախագծերի փաթեթն ընդունելի չէ և լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
Նիստում քննարկվել է «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը նույնպես օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Քանի որ 2014թ. դեկտեմբերի 31-ին լրանում է օրենքի գործողության ժամկետը, հեղինակներն առաջարկում են այն երկարաձգել չորս տարով: Ըստ կառավարության եզրակացության, նշված օրենքը հռչակագրային բնույթ ունի և դրա գործողության ժամկետի երկարացումն արդյունավետ և նպատակահարմար չէ:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ կառավարության որոշմամբ' 2013թ. մայիսի 31-ին ՀՀ կողմից ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագրով ամրագրված պարտավորությունների իրականացման պատասխանատու պետական մարմին է նշանակվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

Նկատի առնելով օպերային երգիչ, դիրիժոր և խմբավար Սիփան Հակոբյանի ծավալած երաժշտական գործունեությունը, բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, գործադիրը որոշել է նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ մինչև 2015թ. ամառային զորակոչը:

ՀՀ կառավարության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նրան և մաղթել արդյունավետ աշխատանք:

Նիստի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը ներկաներին հակիրճ տեղեկացրել է, թե ինչպես է անցել Հայաստան-Սփյուռք համաժողովը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ կարևորելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գրոսսին ատոմակայանների վրա հարձակումները անվանել է բացարձակապես անընդունելիԿայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունըԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիԱրզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռըՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ)Արգենտինան ֆավորիտ է, սակայն Շվեյցարիան պատրաստ է մարտահրավեր նետել․ BBC SportՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը»Իրանը Իսրայելին կոչ է արել չմիանալ ԱՄՆ-ի հարվածներինՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՄԷԳ-ը կանխատեսում է Ռուսաստանում նավթի արդյունահանման հետագա անկումՓաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկումԱրման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալըՈստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթՔաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջևՍուրբ Ղազարում սկսվել է Մխիթարյան միաբանության ձեռագրերի մշտադիտարկման առաքելությունըՀանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ ԾառուկյանիԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբNASA-ն հայտնել է Roman տիեզերական աստղադիտարանի մեկնարկի ժամկետը120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերըՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետՓարիզում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության ընդլայնումըՌուսական «Դրոնլոկը» FPV դրոնները կհայտնաբերի մինչև 2 կմ հեռավորությունիցՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցելՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԿեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռինՊԵԿ նախագահը շրջայց է կատարել ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստներումՏավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքՊուշկինի փողոցում հրդեհ է բռնկվելԱնապատ հիշեցնող տեսարաններ Ֆրանսիայում․ Լուարը ցամաքում է Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին.«Ապտակ» գործողությունՀայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին«Татнефть»-ը մեկնաբանել է բենզալցակայաններում գների բարձրացման մասին տեղեկություններըԳետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվելՀՀ նախկին վարչապետը Հայաստանի դերը Ռուսաստանի համար համեմատել է Հորմուզի նեղուցի հետԱգաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակներըՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՀպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա ԾառուկյանԱՄՆ-ը պետք է վերադառնա Իրանի հետ ստորագրված հուշագրի կատարմանըԿատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. ReutersԲուդանովը հայտարարել է, որ ուկրաինացիները «Աստծո ընտրյալ ժողովուրդն» ենՍասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնըՍաակաշվիլի. Պուտինը կարող է օկուպացնել Վրաստանն ու Հայաստանը Ուկրաինայում պարտություն կրելու դեպքումՓալմ Բիչի միջազգային օդանավակայանը կվերանվանվի Թրամփի պատվինԳիտնականները բացահայտել են ամենօրյա նախաճաշի անսպասելի օգտակար ազդեցությունըBloomberg. ԵՄ-ն թույլ կտա Ուկրաինային բրիտանական զենք գնել եվրոպական փողերովԽնամքի հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ներկայացվել է նոր կարգավորման նախագիծՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում
Ամենադիտված