Մահացել է Գրիշա Սիմոնյանը
Սպորտ
Սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացել է երիտասարդ ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանը:
Ֆուտբոլիստը տառապում էր գլխուղեղի քաղցկեղով և բուժման նպատակով մեկնել էր Գերմանիա: Մինչ այդ Գրիշան պայմանագիր էր կնքել «Տերեկի» հետ:
Ֆուտբոլիստը գարնանը և ամռանը բուժվել է Գերմանիայում, որից հետո վերադարձել Մոսկվա: Սիմոնյանի բուժման երրորդ փուլը պետք է սկսեր սեպտեմբերի 15-ին, սակայն պատանու առողջության վատթարացումից հետո Գերմանիա մեկնելը հետաձգվել էր:
Սեպտեմբերի 22-ին ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել, սակայն հայտնվել է արհեստական կոմայի մեջ: Այսօր երիտասարդը մահացել է: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը