Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթ Հանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբ Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետ ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին.«Ապտակ» գործողություն Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները 

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

Քաղաքական

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որը նվիրված էր զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման, շահագործման և զորքերի տեխնիկական ապահովման վիճակին: Նիստը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հայաստանի և Արցախի զինված ուժերի համագործակցության շրջանակում նիստին մասնակցում էին նաև ՊԲ-ի ներկայացուցիչները:

Ողջունելով նիստի մասնակիցներին և ներկայացնելով օրակարգում ներառված խնդիրները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ծրագրերն էական նշանակություն ունեն զինված ուժերի մարտունակության հետագա բարձրացման համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով` աշխարհաքաղաքական ներկա լարված իրավիճակում չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության և սպառազինության, ինչպես նաև ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին, քանի որ հակառակորդը ոչ մի առիթ բաց չի թողնում սահմանին լարվածություն ստեղծելու համար:

Նախքան օրակարգում տեղ գտած հարցերի քննարկմանն անցնելը Սեյրան Օհանյանը շնորհավորեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին` հանրապետության նախագահի հրամանագրերով զինվորական հերթական կոչումներ ստանալու կապակցությամբ:

Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Հանգամանալից ներկայացնելով սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման, շահագործման, զորքերի տեխնիկական ապահովման վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները, գեներալ-լեյտենանտը փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում ձեռքբերման և վերանորոֆման եղանակով ԶՈՒ-երը համալրվել են մարտունակության և անձնակազմի պաշտպանվածության բարձրացմանը միտված սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: Նշվեց, որ զգալի աշխատանք է տարվել դրանց հուսալի և անխափան աշխատանքի ապահովման, զինամթերքի ու ռազմատեխնիկական ունեցվածքի պաշարների կուտակման, ինչպես նաև շահագործող անձնակազմի գիտելիքների և մասնագիտական ունակությունների կատարելագործման ուղղությամբ: Այս ամենից զատ` կանոնակարգվել ու հստակեցվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի օգտագործման, սպասարկման, նորոգման ու պահպանման պահանջները:

Հարակից զեկույցներով հանդես եկան նաև ՀՀ ՊՆ ՆՏԱԴ տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ Սերոբ Աբրահամյանը և ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը, ովքեր ներկայացրին սպառազինության ու ռազմական արդյունաբերության ընդլայնման ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, զարգացման ծրագրերն ու համագործակցության խորացման հեռանկարները:

Կոլեգիայի նիստը եզրափակվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթով: Ամփոփելով նիստի աշխատանքները, ի մի բերելով զեկույցներում հնչած փաստերը, հետևություններն ու առաջարկները, ինչպես նաև անդրադառնալով ձմեռվա նախապատրաստական աշխատանքներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարն ուղենշեց հետագա ծրագրերը և մի շարք հանձնարարականներ տվեց ոլորտի պատասխանատուներին:

Հավելենք նաև, որ կոլեգիայի նիստին ընդառաջ` պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր ռազմաարդյունաբերական համալիրի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների կողմից մշակված և թողարկված արտադրատեսակների ցուցադրություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալըՈստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթՔաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջևՍուրբ Ղազարում սկսվել է Մխիթարյան միաբանության ձեռագրերի մշտադիտարկման առաքելությունըՀանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ ԾառուկյանիԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբNASA-ն հայտնել է Roman տիեզերական աստղադիտարանի մեկնարկի ժամկետը120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերըՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետՓարիզում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության ընդլայնումըՌուսական «Դրոնլոկը» FPV դրոնները կհայտնաբերի մինչև 2 կմ հեռավորությունիցՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցելՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԿեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռինՊԵԿ նախագահը շրջայց է կատարել ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստներումՏավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքՊուշկինի փողոցում հրդեհ է բռնկվելԱնապատ հիշեցնող տեսարաններ Ֆրանսիայում․ Լուարը ցամաքում է Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին.«Ապտակ» գործողությունՀայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին«Татнефть»-ը մեկնաբանել է բենզալցակայաններում գների բարձրացման մասին տեղեկություններըԳետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվելՀՀ նախկին վարչապետը Հայաստանի դերը Ռուսաստանի համար համեմատել է Հորմուզի նեղուցի հետԱգաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակներըՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՀպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա ԾառուկյանԱՄՆ-ը պետք է վերադառնա Իրանի հետ ստորագրված հուշագրի կատարմանըԿատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. ReutersԲուդանովը հայտարարել է, որ ուկրաինացիները «Աստծո ընտրյալ ժողովուրդն» ենՍասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնըՍաակաշվիլի. Պուտինը կարող է օկուպացնել Վրաստանն ու Հայաստանը Ուկրաինայում պարտություն կրելու դեպքումՓալմ Բիչի միջազգային օդանավակայանը կվերանվանվի Թրամփի պատվինԳիտնականները բացահայտել են ամենօրյա նախաճաշի անսպասելի օգտակար ազդեցությունըBloomberg. ԵՄ-ն թույլ կտա Ուկրաինային բրիտանական զենք գնել եվրոպական փողերովԽնամքի հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ներկայացվել է նոր կարգավորման նախագիծՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքումԿինը մղձավանջային երազից հետո ստուգվել է և իմացել, որ քաղցկեղ ունիԵՄ-ն ցանկանում է թույլատրել Ուկրաինային բրիտանական զենք գնել վարկային միջոցներովԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը․ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունԱՄՆ Կոնգրեսում կկայանա Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ կոնֆերանսCNN Türk. Էրդողանը կարող է հայտարարել Թուրքիայի կողմից S-400-ների վերավաճառքի մասինԿիրկորովը պատմել է Պուգաչովայի հետ կապված «մարգարեական» երազների մասինՀրաժարվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատից. Դավիթ ԱռուշանյանՔաղաքապետի խոսնակն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ քննադատություններին12 հազար տարվա գտածոն կարող է փոխել Հեռավոր Արևելքի պատմությունըԿրասնոդարի օդանավակայանում վերացվել են թռիչքների սահմանափակումներըՁերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Նոր կալանավորում եվ ռեպրեսիաներ.Թուրքիան S-400 համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին (տեսանյութ) Բալթյան երկրները և Լեհաստանը կգերազանցեն ԱՄՆ-ին ՀՆԱ-ի մեջ ռազմական ծախսերի առումովԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան պրոպան գազ և պարարտանյութ կմատակարարվեն
Ամենադիտված