Հայաստանի ֆուտզալիստները կմրցեն Իսրայելի, Շվեդիայի և Շոտլանդիայի թիմերի հետ
Սպորտ
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում ավարտվել է ֆուտզալի Եվրոպայի 2016թ առաջնության նախնական փուլի վիճակահանությունը: Ինչպես տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընդգրկվել F խմբում, որտեղ կմրցի Իսրայելի, Շվեդիայի և Շոտլանդիայի թիմերի հետ:
Խմբային մրցաշարը տեղի կունենա Շվեդիայում, 2015թ. հունվարի 13-18-ը: Հաջորդ փուլ դուրս կգան խմբերի հաղթողները և լավագույն արդյունքով երկրորդ տեղ զբաղեցրած թիմը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ