«ՀԺ». iPhone 6 և iPhone 6+ սմարթֆոնները Հայաստան կհասնեն մինչև տարեվերջ
Հայկական Մամուլ
Apple ընկերության Հայաստանյան ներկայացուցչությունում՝ iStore-ում, մեր թղթակցին ասել են, որ իրենք առայժմ չեն ներկրել ընկերության նորագույն արտադրանքը՝ iPhone 6 և iPhone 6+ սմարթֆոնները, և դրանք Հայաստան կհասնեն մինչև տարեվերջ: Գրում է «ՀԺ»-ն:
Չնայած սրան, երևանյան մի քանի ինտերնետային խանութներում և վաճառքի կետերում iPhone 6 վաճառվում է:
Նոր սմարթֆոնների մեծ ընտրություն կա, օրինակ, Երևանի Սարյան փողոցի փոստատան առաջին հարկում գտնվող բջջային հեռախոսների կրպակներում: Կրպակների սեփականատերերը մեր զրույցում հպարտանում էին՝ ասելով, որ միայն իրենք են նոր սերնդի սմարթֆոն վաճառում:
Կրպակներից մեկում հեռախոսը վաճառվում էր 1300 դոլարով, իսկ մյուսում՝ 1400-ով: Սարյանի վաճառակետերում հավաստիացնում էին, սակայն, որ առայժմ ոչ մի iPhone 6չեն վաճառել:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել