Ֆրանսիայի հետ համագործակցությունն ակտիվորեն զարգանում է. ԼՂՀ Նախագահ
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի հետ համագործակցությունն ակտիվորեն զարգանում է` այս համատեքստում կարեւորելով ֆրանսահայ համայնքի դերակատությունը մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել SPFA կազմակերպության ներդրումը Արցախում ֆրանսերենի եւ ֆրանսիական մշակույթի տարածման, տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման գործում՝ նշելով, որ այն դարձել է երկու երկրները կապող յուրահատուկ կամուրջ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան