Հնարավոր է՝ ինչ-որ պահի հաջողությունը երես թեքեց. Կլոպը՝ իր թիմի պարտության մասին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Շալկե 04»-ից: Այս մասին հայտնում football24.ua-ն:
««Շալկեն» մեր դարպասը երկու գոլ խփեց, բայց մենք կարող էինք դա կանխել: Երկու գոլից հետո հաղթանակի հնարավորություն գրեթե չունեինք:
Երկրորդ խաղակեսում մենք փորձեցինք անել ամեն ինչ, որպեսզի հավասարեցնենք հաշիվը: Հնարավոր է, որ ինչ-որ պահի հաջողությունը երես թեքեց: Ֆուտբոլում պատահականություն չի լինում: Սա դառը պարտություն էր մեզ համար այնքան կարևոր խաղում, բայց պետք է առաջ շարժվել»,- նշել է Կլոպը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը