Օնտակե հրաբխի ժայթքումից տուժածների փրկելու գործողությանը 550 մարդ է մասնակցում
ԱՐԽԻՎ
Ճապոնիայում Օնտակե հրաբխի ժայթքումից տուժածների փրկության՝ վերսկսված գործողությանը մասնակցում են ինքնապաշտպանության ուժերի և հրշեջ պահպանության ստորաբաժանումների 550 աշխատակից և փրկարար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կիոդո գործակալությանը:
Փրկարար գործողության մասնակիցները պետք է Նագանոյի և Գիֆուի պրեֆեկտուրաների հիվանդանոցներ տեղափոխեն 27 մարդու, որոնց լեռան լանջին հայտնաբերել են սեպտեմբերի 28-ին և որոնց վիճակը պաշտոնապես որակվում է որպես «սրտի և թոքերի կանգ»: Սեպտեմբերի 28-ին չորս հոգի (ընդամենը հայտնաբերվել է 34 մարդ) հիվանդանոցներ են տեղափոխվել սրտի կանգով, բժիշկները պաշտոնական եզրակացություն են կայացրել նրանց մահվան մասին:
Ճապոնիայի զանգվածային լրավամիջոցների տվյալներով՝ շուրջ 40 մարդ համարվում է անհայտ կորած, տվյալներ կան մի քանի տասնյակ տուժածների մասին:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան Նագանոյի և Գիֆուի պրեֆեկտուրաների սահմանին տեղի է ունեցել Օնտակե հրաբխի ժայթքում: Մինչ այժմ սեյսմոլոգներն այդ շրջանում հայտնաբերել են հրաբխային ակտիվության երեք օջախ: Ժայթքումն անակնկալ է դարձել 250 զբոսաշրջիկների համար: Նրանց մեծ մասը կարողացել է պատսպարվել այն տնակներում, որտեղ ալպինիստները սովորաբար հանգստանում են, մնում են գիշերելու կամ սպասում են, մինչև եղանակը լավանա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)