Կարմիր քարտս արդար էր. Ուեյն Ռունի (տեսանյութ)
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին Անգլիայի առաջնության շրջանակներում «Վեսթ Հեմի» դեմ հանդիպմանը մրցակցի ֆուտբոլիստի նկատմամբ կոպիտ խաղի արդյունքում հեռացվել է խաղադաշտից:
Սա Ռունիի առաջին միանգամից կարմիր քարտն է Անգլիայի առաջնությունում:
Ֆուտբոլիստը մեկնաբանել է իր հեռացումը և ներողություն խնդրել թիմից:
«Կարմիր քարտը, հավանաբար, արդար էր: Նկատեցի, որ «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստը հակագրոհի է մասնակցում և փորձեցի խանգարել, սակայն սխալ հաշվարկեցի իրավիճակը: Իհարկե, խաղընկերներիցս ներողություն եմ խնդրել: Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ այդ իրավիճակում ես սխալ էի»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը