Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը 

Զինվորներն ու նրանց ծնողները հանդիպեցին Արտաշատում

Հասարակություն

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում սեպտեմբերի 27-ին հանդիպեցին Արարատի մարզից զորակոչված և Բերդի, Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի գնդերում ծառայող զինվորներն ու նրանց ծնողները: Զինվոր-ծնող հանդիպումը կազմակերպվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Օնիկ Գասպարյանի և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ջանքերով: Միջոցառումից առաջ Սեյրան Օհանյանը և մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելեցին սահմանապահ զորամասեր: Տոնական միջոցառումը մեկնարկեց թատրոնի բակում: Փողային նվագախմբի հնչյունների ներքո դահլիճ մտան Օնիկ Գասպարյանը, Ռուբիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր, զինվորի մայր Կարինե Պողոսյանը:

ՀՀ օրհներգի հնչյուններից և միջոցառման հանդիսավոր բացումից հետո մարզի ղեկավար Ռուբիկ Աբրահամյանը ողջունեց երրորդ բանակային կորպուսի հրամանատարական կազմին' համագործակցության համար, ապա շնորհավորելով ծնողներին' ասաց, որ այս միջոցառման կազմակերպման նպատակն է ավելի սերտացնել զինվոր-ծնող-հասարակություն կապը: Նա ընդգծեց, որ բարձր դասարանցիների այստեղ գտնվելը նպատակ ունի նրանց ևս մոտիկից ծանոթացնել բանակային կյանքին, մեր խիզախների հետ, որ աշխատեն նմանվել նրանց: Մարզպետը հանդիսության ժամանակ մեկ անգամ ևս բոլորի ուշադրությունը հրավիրեց «Բիաթլոն-2014» տանկային մրցույթի հաղթող Գագիկ Գրիգորյանի վրա: Մարզպետը նրան կրկին անգամ շնորհավորեց' այս անգամ նվիրելով մարզպետի պատվոգիր և դրամական պարգև:

ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանն իր ելույթում ասաց, որ իր որդին ևս ծառայում է բանակում, և ինքը հպարտ է, որ զինվորի մայր է:

Ոգեշունչ ելույթով հանդես եկավ Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը:

ՀՀ Զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Օնիկ Գասպարյանը մարզպետին շնորհակալություն հայտնեց այս գեղեցիկ միջոցառման համար, ապա դիմելով ծնողներին' իր երախտագիտությունը հայտնեց նրանց հայրենասեր զավակներ դաստիարակելու համար: Գնդապետը հպարտությամբ ասաց. «Հարգարժան ծնողներ, Ձեր զավակներն էին, որ հուլիս-օգոստոս ամիսներին «շան ջարդ» տվին թշնամուն, որ Հյուսիս-Արևելյան սահմանը խախտելով ցանկանում էր պղծել մեր մայր հողը»:

Հրամանատարը Բերդի, Իջևանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի գնդերի զինծառայողներին, այդ թվում՝ Արարատի մարզից զորակոչված զինվորներին հորդորեց ավելի աչալուրջ լինել ու միշտ այդպես անկոտրում, որի վառ օրինակը նրանք արդեն ցույց են տվել:

Ներկաները դիտեցին երրորդ բանակային կորպուսի կազմավորման ու մարտական ուղու մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ: Հնչեցին Գուսան Հայկազունի ռազմահայրենասիրական երգերը: Ավելի քան հինգ ժամ տևած միջոցառման ընթացքում հանդես եկան տարբեր գնդերի ինքնագործ խմբեր:

Այդ օրը ժամկետային 64 օրինակելի զինծառայողներ ստացան 10-օրյա արձակուրդ, իսկ նրանց ծնողները' շնորհակալագրեր:

Լիլիթ Մաճկալյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի
Ամենադիտված