Կենտրոնի, Շենգավիթի և Էրեբունու որոշ հատվածներում մեկ օր ջուր չի լինի
Հայաստան
Պլանային աշխատանքներով պայմանավորված` առաջիկա օրերին կդադարեցվի Կենտրոն, Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջանների մի շարք հասցեների ջրամատակարարումը: Հոկտեմբերի 1-ին` ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 2-ը` ժամը 10.00-ն, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա թաղամասի, Գր. Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Բրյուսովի, Գետառի փողոցների, Արշակունյաց 1-36 համարների, Շենգավիթ վարչական շրջանի Լազոյի, Կաշեգործների, Արագածի, Կողբի 1, 2-րդ փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը: Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում:
Հոկտեմբերի 1-ին` ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 2-ը` ժամը 09.00-ն, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի 15-ից բարձր, Խորենացու փողոցի 28-ից բարձր, Զավարյան 1-64, Նար-Դոսի 1-30 համարների և հարակից տարածքների, Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի, Երկաթգծի, Աճեմյան, Բուռնազյան, Միչուրինի, Լիսինյան փողոցների ջրամատակարարումը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից