«Ժողովուրդ». Վահրամ Բաղդասարյանը զբաղված է ԱԺ 12 հանձնաժողովների «դասավորությամբ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս օրերին զբաղված է ԱԺ 12 հանձնաժողովների «դասավորությամբ»:
Քանի որ քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել, խորհրդարանական մեծամասնության ղեկավարը ցանկանում է բոլոր հանձնաժողովներում ապահովել համապատասխան թվով ձայներ, որպեսզի այնտեղ էլ քվեարկությունների ժամանակ խնդիրներ չունենան:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ ՀՀԿ-ն զբաղված է ԱԺ տնտեսական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները և էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն «ուժեղացնելու» գործով:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել