Հոնկոնգում շուրջ 60 մարդ է տուժել ոստիկանության հետ բախումների ընթացքում
ԱՐԽԻՎ
Հոնկոնգում առնվազն 56 մարդ է տուժել ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբեերի 30-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ ևս 89 ցուցարարներ ձերբակալվել են հանրային վայրերում խուլիգանության և կառավարական շենքերի ու քաղաքի փողոցների արգելափակման մեղադրանքներով:
Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են 7 միլիոնանոց Հոնկոնգի ղեկավարի ուղղակի ընտրություններ՝ ներկայիս երկաստիճան ընտրությունների փոխարեն: Ավելի վաղ նրանք սկսել են Occupy Central ակցիան՝ շրջափակելով քաղաքի բիզնես-կենտրոնը, և փորձել են ներխուժել կառավարական համալիր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)