Մեծերի հանդեպ մեր ունեցած պատկառանքի հասնող հարգանքն ազգային առանձնահատկություններից է. Տարոն Մարգարյան
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:
Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Աշխարհում հոկտեմբերի 1-ը նշվում է, որպես տարեցների միջազգային օր:
Մեծերի հանդեպ մեր ունեցած պատկառանքի հասնող հարգանքն ազգային առանձնահատկություններից է։
Մեր տատիկ-պապիկներին մեծարելու և գնահատելու համար՝ մենք մեր ապրած յուրաքանչյուր օրն ենք ընկալում որպես այդպիսին. չէ՞ որ նրանք արժանի են առանձնակի ուշադրության ու հարգանքի։
Մաղթենք արևշատություն, հոգատար ու բարի վերաբերմունքով, ընտանեկան ջերմությամբ լեցուն երկար տարիների առողջ կյանք մեր բոլոր մեծահասակներին»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը