Նեբրասկայում հայտնաբերել են 12 միլիոն տարի առաջ ապրած հսկայական անհետացած շների հետքեր (լուսանկար) Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը Ստավրոպոլի երկրամասում բախվել է ԿԱՄԱԶ-ին. Կան զոհեր և վիրավորներ Ինդիանայում 4 ժամ շարունակ դրոններով և ցամաքային խմբերով որոնել են մինչև 136 կգ քաշ ունեցող երկու առյուծի, բայց, այդպես էլ, չեն գտել (տեսանյութ) F-16 կործանիչները Թրամփի Հյուսթոն այցի ժամանակ որսացել են հինգ ինքնաթիռ Օգոստոսի 30-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Մահացել է աշխարհի ամենից երիտասարդ միապետը Կյանքից հեռացել է տաղանդավոր դափահար Արսեն Եսայանը Լաս Վեգաս մեկնող զույգի համար հարսանիք են կազմակերպել ինքնաթիռում Ուկրաինայում ցանկանում են վերանայել պարետային ժամը՝ Կիևի վրա հաճախացած գրոհների ֆոնին Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան Ուղերձով դիմել է ժողովրդին 

Բառերով մարդկանց չես կերակրի. Կարեն Կարապետյան

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթի հարցազրույցը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ.

- Վերջին օրերին փոքր և միջին բիզնեսի շատ ներկայացուցիչներ բողոքի ակցիաներ են կազմակերպում Ազգային ժողովի մոտ:

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի՝ այսօրվանից կիրառվելիք փոփոխությունները բողոքի ալիք են բարձրացրել: Ձեր կարծիքով՝ արդարացվա՞ծ են այդ դժգոհությունները, չէ՞ որ կարծես թե նվազեցվել է գանձվելիք տոկոսադրույքը:

- Ակնհայտ է, որ կա խնդիր և այն անպայման պետք է քննարկել ու լուծումներ գտնել: Արտաքուստ, իսկապես օրենքը, կարծես, լավն է, քանզի հարկային բեռը 3.5 տոկոսից նվազեցվել է 1 տոկոսի: Շատ գովելի է նաև ձգտումը՝ հարկային դաշտ բերել ստվերում գտնվող խոշոր ձեռներեցներին: Սակայն անթույլատրելի է այդ հարցը լուծել փոքր ու միջին բիզնեսի միջոցով: Օրենքի այս փոփոխությամբ, ըստ էության, կոնֆլիկտ ենք հրահրում փոքր ու խոշոր բիզնեսի միջև՝ փաստացի հիմնական բեռը թողնելով փոքր ու միջին բիզնեսի վրա: Եթե դիտարկենք վերջին տասը տարիների դինամիկան, ապա ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքում փոքր ու միջին բիզնեսի շատ ներկայացուցիչներ ուղղակի կուլ գնացին խոշորներին: Ավելին, որոշ ոլորտներում ձևավորվեցին անթույլատրելի մենաշնորհներ: Հիմա հնարավոր է նոր «մսաղացի» մեջ հայտնվեն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Վերջնարդյունքում փոքր բիզնեսով զբաղվողներին կանգնեցնում ենք ունեցած սուղ հնարավորություններն էլ կորցնելու վտանգի առջև: Շատ բնական է, որ օբյեկտիվորեն այս մարդիկ չեն ուզում մեխանիկորեն վերածվել հարկային գործակալների: Մի՞թե իսկապես պետությունը չգիտի խոշոր գործարարների տեղը և նրանց գործունեության ծավալները: Այդ դեպքում ինչի՞ համար են համապատասխան մարմիններն ու դրանցում ներգրավված հազարավոր աշխատողները: Մյուս կողմից, չանդրադառնալով տեխնիկական բազմաթիվ խնդիրներին, որոնք այսօր բարձրացնում են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, նախ և առաջ պետք է հաշվի առնենք, որ առևտրով զբաղվող այդ մարդկանց կրթական ցենզը չափազանց տարբեր է և, մեղմ ասած, բոլորը չեն, որ ի վիճակի են գլուխ հանել առաջարկվող պահանջներից: Իսկ լրացուցիչ աշխատող պահել, որը կվարի այդ ամբողջ թղթարարությունը, շատ քչերը կարող են իրենց թույլ տալ, քանի որ նրանց գերակշիռ մասը հազիվ կարողանում է իր օրահացի խնդիրները լուծել:

- Կառավարությունը, սակայն, համաձայն չէ նման մոտեցման հետ և կարծում է, որ դեռ մի բան էլ լավություն է արվել այդ մարդկանց:

- Որևէ խնդիր ծածկելով կամ միակողմանի մեկնաբանություններ տալով, հնարավոր չէ լուծել: Արդեն նշեցի, որ արտաքուստ իսկապես կարծես հարկային բեռի նվազեցում է կատարվում: Սակայն վերը բերված հանգամանքներն էականորեն վնասում են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին: Նրանք պատրաստ են նույնիսկ փոքր-ինչ ավել վճարել, միայն թե համապատասխան մարմինները անընդհատ չզզվեցնեն իրենց տարաբնույթ ստուգումներով ու փաստաթղթային քաշքշուկներով: Այնինչ, օրենքի այս փոփոխությամբ հարկային մարմնին տրվում են սուբյեկտիվ հնարավորություններ, ու պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է սպասվում տասնյակ հազարավոր այդ մարդկանց, որոնց գերակշիռ մասն օբյեկտիվորեն տարրական պատկերացում չունի օրենսդրության նրբությունների ու խութերի մասին: Ի վերջո նրանք չեն կարող բոլորն իրավաբան կամ տնտեսագետ լինել: Ուստի հարկավոր է կոնկրետ լուծումներ գտնել, մասնավորաբար ցուցաբերել դիֆերենցված մոտեցում և որոշակի ոլորտներ տեղափոխել հաստատագրված հարկի դաշտ՝ խուսափելու ավելորդ քաշքշուկներից: Այդ դեպքում մարդը հստակ կիմանա՝ որքան է վճարելու պետությանը և ըստ այդմ կիրականացնի իր գործունեությունը: Հակառակ պարագայում այսօր մենք կանգնած ենք գործազուրկների՝ առանց այդ էլ մեծ բանակն էլ ավելի մեծացնելու վտանգի առջև: Ի վերջո, այդ մարդիկ այսօր կարողանում են իրենց հանապազօրյա հացը վաստակել՝ բեռ չդառնալով պետության համար: Եթե նրանք էլ ձեռքները թափ տվեցին ու չկարողացան շարունակել իրենց գործունեությունը, պետությունը կարողանալո՞ւ է տեր կանգնել նրանց: Արդյո՞ք պետությունը շահելու է գործազուրկների կամ սոցիալական նպաստի հույսին մնացողների քանակի ավելացումից, առավել ևս, որ եղածների խնդիրները չեն կարգավորվում:

-Բայց չէ՞ որ պետությունը բյուջե լցնելու խնդիր ունի:

-Իհարկե, ունի: Բայց դա պետք է արվի առաջին հերթին խոշորների հաշվին, այլ ոչ թե փոքր ու միջին ձեռներեցության միջոցով: Անընդհատ շեշտում ենք բիզնես մթնոլորտի բարելավման մասին, փոքր ու միջին բիզնեսին աջակցելու մասին: Սակայն բառերով մարդկանց չես կերակրի: Փոխանակ իրապես աջակցելու այդ մարդկանց, մասնավորաբար էժան վարկերի և այլ միջոցներով, դեռ մի բան էլ նման քայլերով ապականում ենք գործարար մթնոլորտը՝ ձևավորելով առավել խորացված անվստահություն: Մյուս կողմից, հարցի ֆիսկալ կողմը չպետք է գերակշռի բարոյական ու սոցիալական կողմին: Անշուշտ, շատ կարևոր է ֆիսկալ քաղաքականությունը, բայց նման քայլերով վաղը գուցե դա էլ չունենանք: Այն մարդկանց համար, ովքեր իրենց հնարավորություններով այսօր կարողանում են իրենց հացը վաստակել, ռիսկայնությունը պետք է նվազագույնի հասցնել: Գուցե տարիներ անց, երբ խոշոր բիզնեսն ամբողջությամբ կհայտնվի հարկային դաշտում, նման փոփոխություններն արդյունավետ և քիչ ցավոտ լինեն: Բայց այսօր վերոնշյալ միջոցներն ուղղակիորեն հարվածում են հազարավոր մարդկանց, ովքեր առանց պետության աջակցության և օգնության փորձում են հոգալ իրենց ընտանիքների առօրյա հոգսերը և ոչ ավելին: Այնպես որ, խորապես համոզված եմ, որ ամենակարճ ժամկետներում հարկավոր է համակարգված քննարկումներ կազմակերպել և փոխզիջումային լուծումներ գտնել, որպեսզի մի կողմից չտուժի կառավարության՝ ստվերի դեմ պայքարելու գովելի քաղաքականությունը, մյուս կողմից փոթորկի բերան չընկնեն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեբրասկայում հայտնաբերել են 12 միլիոն տարի առաջ ապրած հսկայական անհետացած շների հետքեր (լուսանկար) Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը Ստավրոպոլի երկրամասում բախվել է ԿԱՄԱԶ-ին. Կան զոհեր և վիրավորներԻնդիանայում 4 ժամ շարունակ դրոններով և ցամաքային խմբերով որոնել են մինչև 136 կգ քաշ ունեցող երկու առյուծի, բայց, այդպես էլ, չեն գտել (տեսանյութ) F-16 կործանիչները Թրամփի Հյուսթոն այցի ժամանակ որսացել են հինգ ինքնաթիռ Օգոստոսի 30-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՄահացել է աշխարհի ամենից երիտասարդ միապետը Կյանքից հեռացել է տաղանդավոր դափահար Արսեն Եսայանը Լաս Վեգաս մեկնող զույգի համար հարսանիք են կազմակերպել ինքնաթիռում Ուկրաինայում ցանկանում են վերանայել պարետային ժամը՝ Կիևի վրա հաճախացած գրոհների ֆոնին Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան Ուղերձով դիմել է ժողովրդին Կենդանակերպի այս նշանները երկու տարի տառապել են, բայց շուտով ամեն ինչ կտրուկ կփոխվի Դավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել է Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտԿենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ Երկար ժամանակ ջուր չի լինելու. հասցեներԵրրորդ Հանրապետությունը հայի ինքնությունն է, Չորրորդ Հանրապետությունը՝ դրա ամպուտացիան (տեսանյութ) «Ցեղահոսը տարավ կնոջս». Նեպալում փրկվածները պատմում են nղբերգnւթյան պահի մասին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Պանրի անվանումների շուրջ վեճը խոչընդոտ է դարձել ԱՄՆ-ի և Մեքսիկայի առևտրային բանակցություններումՌուսաստանում պլաստիկ թղթադրամներ կհայտնվե՞ն․ փորձագետը գնահատել է հնարավորությունըՀայր ու որդի խեղդվել են գոմաղբի մեջ. Մեծ ԲրիտանիայումԻ՞նչ կտեսնի մարդը, եթե հայտնվի սև խոռոչի ներսում․ աստղաֆիզիկոսի բացատրությունըՄասիս-Նորամարգ ճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford»-ը․ կա վիրավոր Օդանավակայում կայանած օդանավում հրդեհ է բռնկվել Չեմ ամաչում՝ եղել եմ ՀՀԿ անդամ․ Փաշինյանին հարցեր չունեմ տալու․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) «Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը»․ սկանդալային միջադեպ Հարավկովկասյան երկաթուղուն խոչընդոտների մասին Երևանի փաստարկներն իրականությանը չեն համապատասխանում. Գալուզին Պուտինը հայտարարություն է արելԴերասանուհի, բլոգեր Անի Արզումանյանը և ստենդափեր Վազգեն Օհանյանը ամուսնացել են (լուսանկարներ) Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել Վաղը Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը Լուկաշենկոն կանխատեսել է Ռուսաստանի հետ առևտրի զգալի աճՌուսաստանը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքըՊուտինը նշել է ուսուցչի գլխավոր առաքելություններից մեկըՌԴ զինված ուժերը հայտարարել են ռազմաճակատի գծի փոփոխության մասինՍադրիչ հայտարարություններ․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին․ Մահացել է աշխարհի ամենաերիտասարդ միապետը (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ում հայկական գյուղտնտարտադրանքի դեմ ռուսական պատժամիջոցների մասին հայտարարությունները «մանիպուլյացիաներ» են անվանել Ֆիցոն արձագանքել է լրագրողի՝ «ավելի շատ ռուսների սպանելու» մասին հարցինԱՄԷ-ն Չինաստանից ավելի քան 6 հազար BYD ավտոմեքենա է ստացել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը«Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Վրաստանում աբխազ բլոգերի մահվան գործով օտարերկրացի կնոջ են ձերբակալել Ֆինլանդիան Ռուսաստանի հետ փակ սահմանի պատճառով` բախվում է բնակչության արտահոսքի«Ռոսնեֆտ»-ը հայտարարել է, որ վառելիքի գները պահպանում է կայուն մակարդակումՌուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը Պուտինին ներկայացրել են Մեդվեդևի խմբագրությամբ դպրոցական նոր դասագրքերըՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 715 ուկրաինական ԱԹՍ և 8 «Ֆլամինգո» հրթիռ խոցելու մասինՆորվեգիան սգում է թագավոր Հարալդի մահը․ հազարավոր մարդիկ հավաքվել են թագավորական պալատի մոտ
Ամենադիտված