Մեսսին հավասարվեց Ռոնալդուին (տեսանյութ)
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում ՊՍԺ-ի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ:
Սա Մեսսիի կարիերայում 68-րդ գոլն էր հեղինակավոր այս մրցաշարում (88 խաղում): Այս ցուցանիշով արգենտինացին հավասարվեց «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, ով նույնքան գոլ է հեղինակել (104 խաղում):
Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն «Արքայական ակումբի» նախկին հարձակվող Ռաուլն է՝ 71 գոլ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը