ԱՄՆ-ում Բել Գարդենսի քաղաքապետը գնդակահարվել է կնոջ կողմից
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Բել Գարդենս քաղաքի ղեկավար Դենիել Կրեսպոյի կինն ամուսնուն գնդակահարվել է վեճի ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CBS հեռուստաալիքին:
Միջադեպը տեղի է ունեցել նրանց տանը: Կրեսպոյին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Ինչպես հայտնել է Լոս Անջելեսի օկրուգի ոստիկանության ներկայացուցիչը, ամուսինների միջև վեճ է բռնկել, որը վերաճել է քաշքշուկի: Կրեսպոյի կինը վերցրել է զենքը և մի քանի անգամ կրակել նրա վրա:
Վեճի պատճառների, ինչպես նաև զենքի տեսակի մասին, որով գնդակահարվել է տղամարդը, չի հաղորդվում: Ոստիկանությունը հետաքննում է պատահածը: Քաղաքագլխի կինը ձերբակալվել է պատահարի վայր ժամանած ոստիկանների կողմից և ներկայումս գտնվում է կալանքի տակ:
Բել Գարդենս քաղաքը գտնվում է Լոս Անջելեսի օկրուգում: Քաղաքի տարածքը շուրջ 6,5 քառակուսի կիլոմետր է: Քաղաքում բնակվում է մոտավորապես 43 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)