«Կլոպը տարբերվում է մյուս մարզիչներից». Իմոբիլե
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Չիրո Իմոբիլեն հայտարարել է, որ հիանում է Կլոպի աշխատանքով, և իրենց թիմի մարզիչը տարբերվում է ուրիշներից:
«Իսկապես, ես դեռ հնարավորություն չէի ունեցել աշխատելու նման մարզչի հետ: Նա տարբերվում է մյուսներից: Կլոպը շատ էմոցիոնալ է և ֆուտբոլիստներին վարակում է հաղթանակի իր կամքով», -Իմոբիլեի խոսքերը մեջբերում է Sport1-ը:
Նշենք, որ այսօր դորտմունդցիները չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում կհանդիպեն «Անդրլեխտին»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը