Խորհրդարանական մեծամասնությունը չհամաձայնեց ՀԱԿ-ի առաջարկած օրենքի նախագծին
Քաղաքական
Ազգային ժողովը չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' պատգամավորները 35 կողմ, 59 դեմ և 5 ձեռնպահ ձայներով չհամաձայնեցին օրենքում փոփոխություններ կատարել' ՀԱԿ խմբակցության պատգամավորների առաջարկած նախագծով:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը մինչ քվեարկությունը հայտնեց, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում Սահմանադրության հետ կապված որևէ խնդիր չկա, և իրենց կուսակցությունը դեմ է կքվեարկելու փոփոխություններ կատարելու նախագծին:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նշեց. «Միայն սահմանադրականի խնդիրը չէ դրված: Մենք հարց ենք բարձրացրել, որ բանակը չմասնակցի ՀՀ ներքին խնդիրներին»,- ասաց Արամ Մանուկյանը' հորդորելով պատգամավորներին կողմ քվեարկել, քանի որ քննարկելու շատ հարցեր կան:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը