«ՀԺ». Ստեփանակերտում տրանսպորտը կթանկանա
Հայկական Մամուլ
Երեկվանից Ստեփանակերտում ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի ուղեվարձը 70-ից 100 դրամ դարձնելու որոշումը:
Այս կապակցությամբ «Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռությունը երեկ դիմել է Ստեփանակերտի քաղաքապետին՝ կոչ անելով ուղեվարձի թանկացումը հետաձգել մինչև 2015թ.-ի բյուջեի մասին օրենքի ընդունումը: Գրում է «ՀԺ»-ն:
«Քանի որ Ազգային ժողովում 2015թ.-ի բյուջեի քննարկմանը քիչ ժամանակ է մնացել, իսկ նոր սակագնի մասին որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից, ուստի նախաձեռնող խումբը կոչ է անում Ստեփանակերտի քաղաքապետարանին սույն որոշումը կասեցնել մինչև 2015թ.-ի պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը, որտեղ հնարավոր կլինի ներառել հանրային տրանսպորտի սուբսիդավորման մասին կետ»,- ասված է հայտարարության մեջ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել