«Ժողովուրդ». Ամենասարսափելին այն է, որ ահաբեկված առևտրականներից որևէ մեկը չհանդգնեց Վաղարշի դեմ բողոք ներկայացնել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը վերջապես որոշել է հետաքննություն սկսել սեպտեմբերի 25-ին Ոսկու շուկայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը տեսագրել էր, թե ինչպես է շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ջարդուխուրդ անում շուկայի աշխատակիցների սեղանները, որոնցից մի քանիսի մեջ գտնվում էին այդ աշխատակիցների սեփականությունը հանդիսացող ոսկյա զարդեր: Վաղարշը իր շուկայում սեղանիկներ վարձակալած առևտրականներին դրել էր սեփական ճորտերի տեղը' որոշելով, որ դա է նրանց «խելքի բերելու» արժանի եղանակը՝ միտինգներին չմասնակցելու համար: Ավելին, իրեն դաստիարակված մարդ համարող (այդ մասին նա երեկ ասել էր մեր թղթակցին) «դուքյանչին» անգամ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո չէր ընկրկել' շարունակելով պնդել, որ ճիշտ է վարվել:
Այս ամոթալի, խայտառակ միջադեպից հետո, սակայն, ամենասարսափելին այն էր, որ ահաբեկված առևտրականներից որևէ մեկը չհանդգնեց Վաղարշի դեմ բողոք ներկայացնել Ոստիկանություն, ինչն ամենացցուն կերպով ի ցույց է դնում Ս. Սարգսյանի «Ապահով Հայաստանում» մարդկանց անապահովության, ավելին' ահաբեկվածության և վախի աստիճանը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը