«Ժողովուրդ». ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը
Հայկական Մամուլ
Երկու նախարարությունների միջև կարծես թե միջգերատեսչական լարվածություն է սկսվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 26-ին տուգանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
Պատճառն այն է, որ այս տարվա հունիս ամսին նախարարության անունով հայտարարագրվել են 35653 խառը ապրանքներ, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը ճիշտ ժամանակին չեն ներկայացվեել մաքսային մարմին:
Այսինքն՝ Կառավարության ներկայացուցիչները կարծել են, թե կարելի է գերազանցել լիազորություններն ու «տնավարի» փաստաթղթեր ներկայացնել: Սակայն իրավիճակը փրկելու համար ՀՀ ֆինանսների նախարարությունը որոշել է գոնե սիմվոլիկ, բայց ամեն դեպքում պատժել որևէ կերպ։ Փաստի առթիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիազոր ներկայացուցչի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնները խախտելու մասին արձանագրություն, որի համար նա ենթարկվել է վարչական պատասխանատվության 50.000 դրամի չափով»։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը