Ժպտացեք, այսօր Ժպիտի համաշխարհային օրն է
Հասարակություն
Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day), որը նվիրված է լավ տրամադրությանը, այս տարի նշվում է հոկտեմբերի 3-ին:
Ժպիտի համաշխարհային օրվա հիմնադիրն ամերիկացի նկարիչ Հարվի Բոլն է, որը 1963 թվականին հնարեց առաջին «սմայլիկը»՝ ժպտացող դեղին կերպարանքը: Իր ստեղծածի համար Բոլն ստացավ 50 դոլար:
Ժպիտի համաշխարհային օրը սահմանվել է 1999 թվականին: Բոլը, ով իրեն նշանակել էր Երջանկության միջազգային դեսպան և հիմնադրել «Ժպիտների համաշխարհային կորպորացիան», առաջարկել է Ժպիտի օրը նշել հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը, երբ մոտալուտ հանգստյան օրերն արդեն իսկ առիթ են լավ տրամադրության համար:
Նկարիչը, որը կյանքի հեռացավ 2001 թվականին, այդ տոնը մտահղացել է հատկապես որպես բողոք իր ժպտացող ստեղծագործության և, ամբողջությամբ վերցված, ինտերնետ-տարածության առևտրայնացման դեմ: Արտոնագրված «սմայլիկի» օգտագործման դիմաց փողերը ստացվում են Հարվի Բոլի ոչ առևտրային հիմնադրամում և հատկացվում են բարեգործական նպատակների, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը