«Ազգ». Կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ-ի ԵՏՄ-ին միանալու նախագծին
Հայկական Մամուլ
Կառավարության նիստում հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին եւ, ինչպես սահմանում է փաստաթղթի 1-ին հոդվածը, պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Նույն պահից ԵՏՄ մարմինների ակտերը ենթակա են կիրառման ՀՀ տարածքում: Գրում է «Ազգ»-ը:
Պայմանագրի 1-ից 5-րդ հավելվածներով սահմանվում է միջազգային այն 29 պայմանագրերի ցանկը, որոնց միանալու է Հայաստանը, այդ պայմանագրերի փոփոխությունները, անդամակցության պայմանները եւ անցումային դրույթները, ինչպես նաեւ այն ապրանքների եւ դրույքաչափերի ցանկը, որոնց հանդեպ ՀՀ կողմից անցումային շրջանում կիրառվում են ԵՏՄ Միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր եւ այլն:
Շարունակությունը` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել