Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով Ոստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր Արմենիային Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը Պետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ «Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններին Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվել ՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ը Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան 

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ Գեղարքունիքի մարզում (լուսանկարներ)

Հայաստան

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Գեղարքունիքի մարզում էր: Մարզային այցի առաջին կանգառը Գավառի պետական համալսարան էր, որտեղ նախարարն ուսանողներին Վարպետության դաս է տվել: Ինտերակտիվ դասն անցել է անկաշկանդ մթնոլորտում: Նախարարն ուսանողներին ասել է, որ չի պատրաստվում մենախոսել և իրեն առավել հետաքրքիր են ուսանողների կարծիքները: Նա պատմել է իր ուսանողական տարիներից, նշել իր սերնդի ուսանողների և այժմյան ուսանողության նմանություններն ու տարբերությունները. Զրույցին միացել է նաև Գավառի համալսարանի ռեկտոր՝ նախարարի համակուրսեցի Ռուզան Հակոբյանը:

Նախարարը խոսել է առաջնորդին բնորոշ հատկություններից, թիմային աշխատանքից և հորդորել ուսանողներին աշխատասեր ու նպատակասլաց լինել: Ներկայացնելով իր աշխատանքային ուղին՝ նախարարը խորհուրդ է տվել երբևէ, անկախ զբաղեցրած պաշտոնից, հանուն ընդհանուր շահի չխորշել որևէ աշխատանք կատարել, քանի որ սեփական օրինակը ամենահամոզիչն է և մյուս աշխատակիցների համար աշխատանքային մեծ խթան է դառնում: Խոսելով թիմային աշխատանքի մասին՝ նա նշել է, որ թիմն ընձեռում է միասին մտածելու և որոշումներ ընդունելու հնարավորություն: Բացի դա' կուռ թիմը միշտ հասնում է ցանկալի արդյունքի: Նախարարը նշել է, որ արդեն տեսնում է իր ձևավորած թիմի աշխատանքային պտուղները: Նա ասել է, որ իր թիմում կա փոխօգնության տրամաբանություն և յուրաքանչյուրի հաջողությունը և սայթաքումը հավասարապես վերաբերում է բոլորին:

Ուսանողները հարցրել են նախարարին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության, դատաիրավական բարեփոխումների, կառավարման ձևի օպտիմալ տարբերակի մասին: Գավառում փոխանակման ծրագրով սովորող իսպանացի ուսանողներից մեկը նշել է, որ եկել է միապետական երկրից և դա իր համար սովորական է. նա հետաքրքրվել է, թե որն է նախարարի կարծիքով Հայաստանի համար կառավարման լավագույն ձևը: Նախարարը պատասխանել է, որ հակված է պառլամենտական հանրապետության տարբերակին:

Ուսանողները հետաքրքրվել են նաև կոռուպցիոն ռիսկերի գնահատման նոր մեխանիզմներ ներդնելու հնարավորություններով, քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության և օրենսդրության մեջ բարոյահոգեբանական նորմերն ընդգծելու խնդիրներով: Ուսանողներից մեկը հարցրել է, թե որն է նախարարի հաջողության գաղտնիքը, ինչին նախարարը պատասխանել է, որ երբեք կանգ չի առնում ու երկար չի ուրախանում իր ձեռքբերածով, այլ շարժվում է առաջ՝ դեպի նոր նպատակների իրականացում:

Ուսանողներին հրաժեշտ տալուց հետո նախարարը հանդիպել է Գեղարքունիքի մարզպետին: Մարզպետարանի դիմաց հավաքվել էին ցուցարարներ: Նախարարն ու մարզպետը խնդրել են հավաքվածներին իրենց խնդիրները պատվիրակել 10 հոգու, որոնց հետ էլ մարզպետարանում զրուցել են: Ցուցարարները մարզի բնակիչ փոքր և միջին բիզնես ունեցողներն էին, ովքեր դժգոհել են Շրջանառության հարկին առնչվող օրենսդրական փոփոխությունից: Նրանք իրենց դիմումը հանձնել են մարզպետին ու նախարարին՝ խնդրելով իրենց բողոքը բարձրաձայնել ՀՀ կառավարությունում:

Մարզպետարանում նախարարը հանդիպել է նաև ՀՀ արդարադատության համակարգի աշխատակիցներին, լսել նրանց խնդիրներն ու առաջ քաշած հարցերը. աշխատակիցները հիմնականում բողոքել են շենքային անհարմարություններից:

Նախարարը խոստացել է տեղի իշխանությունների հետ հարցին լուծումներ գտնել: Մարզպետարանում նախարարն ընդունել է նաև քաղաքացիների, ովքեր հիմնականում դժգոհել են սոցիալ-տնտեսական խնդիրներից, ինչպես նաև ունեցել են իրավաբանական խորհրդատվության կարիք: Նախարարն ու մարզպետը խոստացել են իրենց լիազորությունների շրջանակներում օգնել:

Արդարադատության նախարարն այցելել է նաև երկու գյուղական համայնք, հանդիպել գյուղացիների հետ: Մարդկանց ամենաշատ հուզող հարցը եղել է փաստաթղթերի անճշտություններին առնչվող քաշքշուկը, որը հիմնականում առաջանում է ժառանգություն ընդունելու ժամանակ: Ներկաներից մեկը նշել է, որ օրինակ նույն մարդու անունը տարբեր փաստաթղթերում տարբեր կերպ է գրվել, մի տեղ ասենք Վոլոդյա, մի ուրիշ փաստաթղում՝ Վլադիմիր, ինչի հետևանքով տվյալ մարդը ստիպված մի քանի դուռ է թակել շտկումներ անելու համար: Նախարարը փարատել է մարդկանց անհանգստությունը՝ նշելով, որ էլեկտրոնային ՔԿԱԳ համակարգը լուծելու է փաստաթղթաշրջանառության և տարբեր դռներ թակելու խնդիրը: Նա նշել է, որ անճշտությունները շտկելու համար դիմելու են մեկ մարմնի և այդ նույն մարմնից էլ ստանալու են իրենց պատասխանը:

Լճաշեն գյուղի բժիշկներն ու ուսուցիչները հետաքրքրվել են իրենց անմիջական աշխատանքը բարելավելուն ուղղված կառավարության առաջնահերթություններով: Նախարարը պատասխանել է ներկաների հարցերին. Նա նշել է, որ կառավարության անդամների համար շատ կարևոր են մարզային այցերը, որոնք հնարավորություն են տալիս շփվել մարդկանց հետ և տեղում ստանալ իրական պատկեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան ՄակարյանըԱբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ ենԵրեխայի համար սպորտը պետք է լինի անվտանգ միջավայր. նախարար Մինչև դեկտեմբերի 28-ը գիշերային ժամերին մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունըՎիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում էՓաստաբանը դատարկ-դատարկ պիտի դուրս չտա, պիտի հիմնավորված խոսա․ Ծառուկյանը բարկացավ (տեսանյութ) Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց (տեսանյութ) Աղավնատուն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը դադարեցվել է Ամբողջ ազգն արդեն գիտի՝ իմ ասածներն իրականություն են, ես արդար եմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 4-ին Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական (տեսանյութ) Թմրամիջոցների դրական թեստի պատճառով 21 ոստիկան և 2 փրկարար ազատվել են աշխատանքից․ ՆԳՆ Գերմանիայում Gen Z-ի ցույցերին մասնակցել է 120 հազար մարդ, որոշ քաղաքներում բախումներ են սկսվելՈրքա՞ն կարժենան «գոլդ» համարներով կենսաչափական անձնագրերը. ՆԳ նախարարի պատասխանը Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Չինաստանի առաջնորդը վերացնում է իր իշխանությանը հնարավոր մարտահրավեր նետող գործիչներին. CNNPolitico. ԵՄ-ն Կանադայից ակնկալում է ավելի շատ օգնություն Կիևին ֆինանսավորելու համար
Ամենադիտված