Բունդեսլիգան առաջնային է մեզ համար. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Գերմանիայի առաջնությունն իր թիմի համար առաջնային մրցաշար է:
«Բունդեսլիգան առաջնային մրցաշար է մեզ համար: Պետք է հաղթենք «Համբուրգին», որպեսզի ուղղենք «Շալկեից» կրած պարտությունը: Եվրագավաթներում խաղի հետ կապված խնդիրները միշտ էլ կան, չէ՞ որ խաղացողները վերականգնման համար ստանում են երկու-երեք օր ընդամենը: Մենք մեզանից կախված ամեն ինչ կանենք»,- Կլոպի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Նշենք, որ Բունդեսլիգայի 7-րդ տուրում դորտմունդցիները կհյուրընկալեն «Համբուրգին»:
Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 17:30-ին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը