Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 

Ազգային ժողովում պարգևատրել են ուսուցիչներին

Հասարակություն

Ուսուցչի օրվա առթիվ, հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվել էին մի խումբ ուսուցիչներ: Հանրապետության տարբեր մարզերից և երևանից ԱԺ այցելած ուսուցիչներին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ:

Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ' կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար հանրապետության տարբեր դպրոցների մանկավարժներ պարգևատրվեցին ԱԺ պատվո մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով և անվանական ժամացույցներով: Պարգևները հանձնեց ՀՀ ԱԺ նախագահը, ով շնորհավորելով ուսուցիչներին ասել է.

«Հարգարժան ուսուցիչներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի' Ուսուցչի օրվա առթիվ: Այս տոնը մեր հանրության ամենասիրելի տոներից մեկն է, քանզի վարժապետը, ուսուցանողը մեր ժողովրդի կողմից միշտ էլ եղել է հարգված, գնահատված, և նրա նկատմամբ մենք միշտ տածել ենք ակնածանք ու պատկառանք, լցված եղել երախտագիտությամբ: Պատահական չէ, որ հայոց առաջին ուսուցիչը' Մեսրոպ Մաշտոցը, իր ազգանվեր գործունեության համար սրբացվել է ու պաշտամունքի է արժանանում:

Գրի, գիտության, կրթության նկատմամբ հայ ժողովուրդը դարեր ի վեր դրսևորել է ակնածալի վերաբերմունք, հաճախ ծնողն իր վերջին ինչքն է զոհաբերել' զավակին արժանավոր կրթություն տալու համար, անգամ տնից-տեղից կտրելով' հեռու ափերում իր ժառանգի ճակատագիրը վստահել է ուսուցչին' անվերապահորեն ապավինելով նրա մասնագիտական առաքելությանն ու մարդկային արժանիքներին:

Անգնահատելի է ուսուցչի դերն աճող սերնդի կրթության, դաստիարակության, կայացման գործում: Դուք եք, սիրելի ուսուցիչներ, որ ձեր նվիրված ու հոգատար աշխատանքով մեծապես նպաստում եք մեր հասարակության վաղվա քաղաքացու ձևավորմանը, դուք եք, որ գիտելիքների hետ մեկտեղ սերմանում եք հայրենասիրություն, մարդկայնություն, պատասխանատվության գիտակցում ու քաղաքացիական կեցվածք: Եվ պատահական չէ, որ դպրոցին հրաժեշտ տալիս, շրջանավարտները հեռանում են արցունքներով լի աչքերով. դրանք երախտիքի, սիրո, հարազատից բաժանման արցունքներ են:

Տարբեր հանգամանքներից ելնելով, միշտ չէ, որ ձեր նվիրական աշխատանքը գնահատվում է ըստ արժանվույն, երբեմն հասարակությունը պարտք է մնում ձեզ' չկարողանալով համարժեք հատուցել ձեր գործադրած ջանքերի դիմաց: Այժմ էլ քաջ գիտակցում ենք, որ ուսուցիչն իր գործունեությամբ արժանի է ավելի բարձր գնահատանքի, ավելի հոգատար վերաբերմունքի, և երկրի ղեկավարության կողմից արվում է հնարավորինը' բարելավելու ձեր գործունեության ու կենսական պայմանները, ինչը կրելու է շարունակական բնույթ:

Սակայն մի բանի պակաս դուք երբեք չեք զգացել. դա հասարակության բոլոր շերտերի անվերապահ սերն ու հարգանքն է ձեր նկատմամբ: Եվ պատահական չէ, որ յուրաքանչյուր աշակերտ իր ուսուցչին ընդունում է իբրև երկրորդ ծնող: Սա, ինչ խոսք, ամենաբարձր գնահատականն է:

Հայտնի է, որ գիտելիքը ուժ է, և ուսուցչին է վիճակված լինել այդ ուժի առաջին սերմնացանը: Հարափոփոխ մեր ժամանակաշրջանում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները տալիս են ճանաչողության անսահման հնարավորություններ, երբ միջմշակութային ու միջկրթական փոխհարաբերություններն ընդլայնվել ու էապես դյուրացել են, երբ կյանքի հրամայականով կրթության ոլորտը ենթարկվում է շարունակական բարեփոխումների, ուսուցչից պահանջվում է առավել ջանք ու եռանդ, նոր կրթակարգերի ու գաղափարների յուրացում, ինքնակատարելագործում:

«Եթե ուսուցիչը սիրում է և իր աշխատանքը, և իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ»,- ասում է դասականներից մեկը:

Միայն գործի նկատմաբ սիրո ու անմնացորդ նվիրման, պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ ուսուցիչը կարող է լավագույնս կատարել իր առաքելությունը' կրթել ու դաստիարակել երկրի վաղվա օրվա քաղաքացուն: Վատն է այն աշակերտը, ով չի գերազանցում իր ուսուցչին: Մաղթում եմ ձեզ, որ դուք հաճախ առիթ ունենաք վայելելու ձեր աշակերտներին' ձեզ գերազանցած տեսնելու բերկրանքը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով' ցանկանում եմ ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և արգասաբեր աշխատանք' ձեր ազգանպաստ գործում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով
Ամենադիտված