ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի պատվիրակությանը
Արցախ
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Մարլեն Մուրիեի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները, ընդգծել Ֆրանսիայի ու Արցախի միջև ապակենտրոնացված ձևաչափով համագործակցության կարևորությունը: Կողմերը կարևորել են Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս ու Արցախի Շուշի քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդումն ու համագործակցությունը մշակույթի, կրթության ոլորտներում: Հանդիպմանը մասնակցում էին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան