«Բորուսիա» - «Համբուրգ»` 0-1
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է անկումային խաղերը Բունդեսլիգայում: Հերթական պարտությունը սեփական հարկի տակ` «Բորուսիա» - «Համբուրգ»` 0-1:
Դորտմունդիցներն առաջին խաղակեսում աչքի չէին ընկնում կառուցողական խաղով: Նույնիսկ դեպի դարպասի կատարած հարվածներով «Համբուրգ»-ի ֆուտբոլիստները կրկնակի անգամ գերազանցում էին մրցակցին: Հանդիպման 35-րդ րոպեին համբուրգցիների առավելությունը գոլի վերածեց Պիեր-Միշել Լասոգանը: Երկրորդ կեսում «Բորուսիա»-ն չէր կարողանում գտնել իր խաղը, և «Համբուրգը», օգտվելով «Բորուսիա»-ի ֆուտբոլիստների ոչ կայուն խաղից, տիրում էին նախաձեռնությանը: Հանդիպումն այնպես էլ ավարտվեց 0-1 հաշվով: Դորտմունդը զիջեց Բունդեսլիգայի վերջին հորիզոնականը զբաղեցնող «Համբուրգ»-ին:
Բունդեսլիգայի հաջորդ տուրում «Բորուսիա»-ն կհյուրընկալվի «Քյոլ»-ին: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին: Այս պարտությունից հետո «Բորուսիա»-ն մնաց նույն 7 միավորով:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը