ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը Դոնբասում կգործի ևս կես տարի
ԱՐԽԻՎ
ԵԱՀԿ-ի հատուկ առաքելությունը, որն Ուկրաինայում է գտնվում արդեն կես տարի և հետևում է Դոնբասի իրադրությանը, այնտեղ կգործի ևս առնվազն կես տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ առաքելության ներկայացուցիչ Մայքլ Բոցյուրկիվը:
Նա նշել է, որ Ուկրաինա պետք է հասցվեն այն չորս անօդաչուներից երկուսը, որոնք կօգնեն ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին՝ հետևելու իրադրությանը Դոնբասի այն տարածքում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում:
Հենց այս առաքելությունն է, որ, սեպտեմբերի 5-ի Մինսկի պայմանավորվածությունների համաձայն, պետք է հսկի հրադադարի ռեժիմը Ուկրաինայի արևելքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)