Զղջալու պատճառ չունեմ. Արսեն Վենգերը՝ Մոուրինյուին հրելու մասին (շարժանկար)
Սպորտ
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Չելսիի» դեմ հանդիպմանը Ժոզե Մոուրինյուի հետ ընդհարումը:
«Զղջալու պատճառ չունեմ: Ես պարզապես գնում էի տեսնելու, թե ինչպես է իրեն զգում Սանչեսը՝ իր նկատմամբ կանոնների խախտումից հետո, իսկ ինձ ճանապարհի կեսին կանգնեցրին, ընդ որում ոչ բարի նպատակների համար: Կարող եմ փորձել հրել ձեզ, և այդ ժամանակ դուք կհասկանաք՝ ինչպես եմ իրականում հրում: Մուորինյուին ես պարզապես դիպչել եմ»,- Վենգերի խոսքը մեջբերում է fc-arsenal.com-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ