Եգիպտոսի նախկին նախարարները պատրաստ են հրաժարվել ունեցվածքից՝ ազատ արձակվելու դիմաց
ԱՐԽԻՎ
Հոսնի Մուբարաքի իշխանության տարիներին կառավարության կազմում եղած մի շարք նախարարներ և գործարարներ դիմել են Եգիպտոսի նոր իշխանություններին՝ համաձայնագիր կնքելու խնդրանքով։ Նրանք պատրաստակամություն են հայտնել վերադարձնել պետությանը այն կարողությունը, որը, ըստ իրենց ներկայացրած մեղադրանքների, իրենք ձեռք են բերել անօրինական ճանապարհով։ Փոխարենը քաղաքական գործիչներն ու ձեռնարկատերերը խնդրել են ազատել իրենց քրեական պատասխանատվությունից։
Գործող իշխանությունները դեռևս որոշում չեն ընդունել այս կապակցությամբ։
Նշենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո տասնյակ քրեական գործեր են հարուցվել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ կաշառակերության մեղադրանքով։ Հոսնի Մուբարաքը և իր երկու որդիները նույնպես ձերբակալված են և սպասում են դատավճռի կայացմանը, հաղորդում է РИА Новости–ն։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում