Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Արտաքին Քաղաքական
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 6-ին ընդունեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը՝ որպես իր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ, և այսուհետ ևս կշարունակի հետևողական ջանքերի գործադրումը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:
Հանդիպմանը քննարկվեցին Հավաքական անվտանգության խորհրդի 2013թ. սեպտեմբերին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու Կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։
Զրուցակիցները կարևորեցին ՀԱՊԿ անդամ պետությունների պետական սահմանների անվտանգության ապահովման նպատակով համագործակցության մեխանիզմների ամրապնդումը:
Հանդիպմանը անդրադարձ արվեց առաջիկայում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքներին։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)