«168 ժամ». «Հոկտեմբերի 10-ին իշխանափոխության պահանջ կհնչի և կհայտարարվի անժամկետ նստացույց»
Հայկական Մամուլ
Ոչ իշխանական ուժերի կողմից հոկտեմբերի 10-ին հրավիրված հանրահավաքից առաջ հնչող ամենաանպատասխան հարցն այն է, թե արդյոք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ իր իսկ կուսակցության կողմից հրավիրված հանրահավաքին:
ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հավաստիացնում են, որ Գ. Ծառուկյանը մասնակցելու է հանրահավաքին: Ըստ այդ տեղեկությունների, Ծառուկյանի մասնակցության մասին չի հայտարարվում ինտրիգը պահելու և այս հարցի շուրջ հետաքրքրությունը շարունակական դարձնելու համար: Գրում է «168 ժամ»-ը:
Ավելին, հանրահավաքի գլխավոր հարցը դառնալու է իշխանափոխությունը, և չի բացառվում, որ այդ պահանջին հասնելու համար հոկտեմբերի 10-ին հայտարարվի անժամկետ նստացույցի և շարունակական հանրահավաքների մասին:
Ոչ իշխանական ուժերի վերջին մարզային հանդիպումներում հնչող ելույթների շեշտադրումներից ևս կարելի է կռահել, որ հոկտեմբերի 10-ին Երևանում, ամենայն հավանականությամբ, իշխանափոխության պահանջ կհնչի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը