«Ժողովուրդ». «Շրջանառության հարկի մասին» օրենքը չի գործի
Հայկական Մամուլ
Գյուղ կանգնի, գերան կկոտրի. ժողովրդական այս իմաստությունը մշտապես արդիական է ու անհերքելի: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Նախորդ ամսվա վերջից մինչ երեկ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսով զբաղվող քաղաքացիները միահամուռ կերպով ոտքի կանգնեցին, պահանջեցին փոխել կամ չեղյալ հայտարարել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխված տարբերակը, որն ուժի մեջ էր մտնում այս ամսվա սկզբից՝ պարտադիր դարձնելով յուրաքանչյուր վաճառված ապրանքի համար փաստաթղթաշրջանառությունը: Երեկ ՀՀ Կառավարությունը նահանջեց:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հանդիպելով առեւտրականների հետ, ուշ երեկոյան կայացրեց ահա այսպիսի որոշում.
«ա. Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով 3-օրյա ժամկետում մշակել եւ կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի՝ գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը:
բ. Քսանօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձեւանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման եւ այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ»:
Այսպիսով՝ տխրահռչակ օրենքը գոնե մինչեւ մեկ տարի չի գործի:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը