«Բարսելոնայի» ֆուտբոլն այլ մոլորակի ֆուտբոլ է. Իբրահիմովիչ
Սպորտ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայում» հանդես եկած ժամանակաշրջանին և նշել, որ կատալոնացիների ֆուտբոլը բարձր մակարդակի է:
Իբրահիմովիչը «կապտանռնագույնների» կազմում տարբեր մրցաշարերում մասնակցել է 46 խաղի և աչքի ընկել 22 անգամ:
«Բարսելոնայում», հնարավոր է, եղել եմ ֆուտբոլի պատմության լավագույն թիմում: Դա այլ մոլորակի ֆուտբոլ է: Ինձ դուր էր գալիս դա: Տեխնիկական մասն իդեալական էր: Ինձ հետ խաղում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Չավին, Մեսսին, Ինյեստան, Պիկեն, Բուկետսը, Ալվեշը: Պարզապես անհավանական էր»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը